Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է «Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել 

ՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումները

Իրավունք

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նախարարությունից հայտնում են՝ քննարկման առանցքում Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներն ու այդ ուղղությամբ համատեղ աշխատանքների հեռանկարներն էին։

ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ խցանումները ոչ միայն դժվարացնում են քաղաքացիների տեղաշարժը, այլև անդրադառնում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։ Կարևորելով խնդրի համապարփակ դիտարկումն ու շահագրգիռ կառույցների համատեղ աշխատանքը՝ նա ներկայացրել է ինչպես ՆԳ նախարարության մանդատի շրջանակում, այնպես էլ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումները։

Անդրադառնալով փոխվարչապետի գլխավորությամբ ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ քաղաքաշինության, կրթության, տարածքային կառավարման և այլ ոլորտների, ինչպես նաև մասնավոր հատվածի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են խցանումների նվազեցմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ։

Ներկայացնելով կարճաժամկետ միջոցառումները՝ փոխնախարարն անդրադարձել է երթևեկության կազմակերպման փոփոխություններին, գծանշումների վերանայմանը, երկրորդ շարքում և չթույլատրված վայրերում տրանսպորտային միջոցների կայանման հետևանքով առաջացող խոչընդոտների վերացմանն ու այլ հարցերի։

Երկարաժամկետ լուծումների համատեքստում Արմեն Մկրտչյանը կարևորել է հանրային տրանսպորտի գրավչության բարձրացումը, հետիոտնի տեղաշարժի, հանրային տրանսպորտի և հեծանվային երթևեկության համար բարենպաստ պայմանների ստեղծումն ու դրանց առաջնահերթության ապահովումը։ Քննարկվող մոտեցումների թվում են նաև ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումն ու մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ստեղծումը։ Նշվել է, որ այդ լուծումները պահանջում են հետագա հստակեցում, ծավալուն աշխատանք և ֆինանսական ներդրումներ։

Անդրադարձ է կատարվել նաև երթևեկությանը խոչընդոտող խախտումների համար պատասխանատվության խստացմանն ուղղված՝ ՆԳ նախարարության մշակած նախագծին։ Փոխնախարարն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ոչ թե վարչարարությունն է, այլ խախտումների կանխումը․ պատասխանատվության միջոցները պետք է ունենան բավարար զսպիչ ազդեցություն և նպաստեն վարորդների վարքագծի փոփոխությանը։

Ծավալվել է ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել է պատասխանատվության խստացման ակնկալվող արդյունավետությունը։ Կարևորվել է դրան զուգահեռ ենթակառուցվածքային և կազմակերպչական լուծումների իրականացումը։ Ներկայացվել են նաև այլընտրանքային տրանսպորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ։

Խորհրդի անդամները կարևորել են երկարաժամկետ ծրագրերի իրականացումն ու քաղաքային արդյունավետ պլանավորումը՝ հաշվի առնելով նաև միջազգային լավագույն փորձը։

Մասնակիցներն անդրադարձել են կառուցապատման ծավալների, փողոցների թողունակության և կայանատեղիների բավարարության փոխկապակցվածությանը։ Քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում խցանումների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ տարհանման կազմակերպման և ճանապարհային ենթակառուցվածքների անխափան գործարկման հետ կապված հարցերը։

Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել խորհրդի անդամների բարձրացրած հարցերն ու առաջարկները փոխանցելու համապատասխան մարմիններին և ներկայացնելու միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. ԱվինյանՀրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք
Ամենադիտված