Սիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է
Իրավունք
Սյունիքի մարզի դատախազության միջնորդության արդյունքում Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը։
Դատախազությունը ուսումնասիրել է Սիսիան քաղաքի 10 հազար քմ մակերեսով զբոսայգու՝ ֆիզիկական անձին տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի իրավաչափությունը։ Պարզվել է, որ տարածքը 2003 թվականի սեպտեմբերի 16-ին 50 տարի ժամկետով վարձակալության էր տրամադրվել՝ բարեկարգման և կանաչապատման պայմանով, սակայն հետագայում այգին հայտնվել էր անբարեկարգ վիճակում։
Դատախազի կողմից Սիսիանի համայնքապետին միջնորդագիր է ներկայացվել՝ վարձակալության իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
Միջնորդագրի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է 10 հազար քմ մակերեսով զբոսայգու նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը։ Մոտ 30 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք ունեցող տարածքն ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)