27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխում Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն Այվազյան Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում 

Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի

Հասարակություն

Կառավարության ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու ներքին գործերին միջամտելու դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականության հարցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին 2026 թ. օգոստոսի 25-ի որոշումը՝ Սահմանադրությանը համապատասխանության առումով, հարցեր է առաջացնում։ ԱԺ-ն ԱԺՈ-3-Ն որոշմամբ փաստացի հաստատել է մի ծրագիր, որով պետությունը միջամտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, ինչը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև ՄԻԵԿ 9-րդ հոդվածին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերով երաշխավորված՝ պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքին, ուստի ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով ինչպես ԱԺՈ-3-Ն որոշման ընդունման կարգի, այնպես էլ Կառավարության ծրագրի համապատասխան դրույթներին տրված խորհրդարանական հավանության սահմանադրականության հարցը։

Մասնավորապես, ԱԺՈ-3-Ն որոշումը վիճարկվել է ամբողջությամբ՝ դրա ընդունման նախատեսված կարգի խախտման հիմքով, իսկ բովանդակային առումով՝ այնքանով, որքանով այդ որոշմամբ Ազգային ժողովը հավանություն է տվել Կառավարության ծրագրի «Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն» բաժնի ներածական ձևակերպումներին և 1-3-րդ կետերին, որոնք պետական քաղաքականության նպատակ են դարձնում Եկեղեցու ներքին կանոնական կառավարման ոլորտին վերաբերող գործողությունները՝ արդյունքում խախտելով ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես էլ մարդկանց խղճի և դավանանքի ազատության իրավունքը։

Ընդդիմադիր խմբակցությունները բարձրացրել են հարց առ այն, թե արդյոք ԱԺՈ-3-Ն որոշումը կարող է համարվել Սահմանադրությանը համապատասխան ընդունված, եթե Ազգային ժողովը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում, մինչև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված՝ նախորդող օրակարգային հարցի՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների քննարկման ավարտը, անցել է Կառավարության ծրագրի քննարկմանը՝ այդպիսի շեղում թույլատրող իրավական հիմքի բացակայության պայմաններում՝ նկատի ունենալով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված՝ Ազգային ժողովի՝ իր Կանոնակարգին համապատասխան գործելու պարտադիր պահանջը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքը։

Ըստ դիմողի՝ վաղաժամ անցումը Կառավարության ծրագրին ոչ միայն ձևականորեն փոխել է օրակարգը, այլև մեծամասնությանը թույլ է տվել իր քաղաքականապես կարևորագույն վստահության հարցը քննարկել այն փուլում, երբ ընդդիմությանը համամասնորեն վերապահված մի շարք հանձնաժողովների ղեկավար պաշտոնների ընտրությունները դեռ բաց էին։

Բացի ընթացակարգային խախտումից՝ ՍԴ ներկայացված դիմումով բարձրացվել են նաև որոշման բովանդակային խնդիրները։ Մասնավորապես, ՍԴ ներկայացված դիմումով ընդգծվել է, որ որևէ սահմանադրական կամ օրենսդրական նորմ Կառավարությանը չի լիազորում հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ այլ կերպ «ապահովել» նրա հանգստի կոչումը, նախաձեռնել կամ կազմակերպել Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, պարտադրել Եկեղեցու կանոնադրության ընդունում կամ որոշել դրա պարտադիր բովանդակությունը, կազմակերպել կամ արդյունք ապահովել նոր Կաթողիկոսի ընտրության համար։

Այս կապակցությամբ, ի շարս այլնի, Դիմողը նշում է նաև.

«Այն հակափաստարկը, թե ծրագիրը միայն «ջանքեր գործադրելու» մասին է և դեռ անմիջական իրավական հետևանք չի առաջացնում, անտեսում է ծրագրի սահմանադրական գործառույթը: Պետության բարձրագույն մարմինների կողմից ընդունված պաշտոնական քաղաքականությունը կարող է արդեն իսկ ճնշում գործադրել կրոնական համայնքի անդամների ու մարմինների վրա, ազդել ներքին որոշումների ազատության վրա և ուղղորդել հետագա վարչական, օրենսդրական ու իրավապահ գործողությունները: Ընդ որում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ արդեն իսկ դե ֆակտո իրականացվում են պետական ապօրինի միջամտության զանգվածային նախաձեռնություններ: Սահմանադրական վերահսկողությունը հենց նման ներկա և ապագա հակասահմանադրական գործողությունների հիմքը կանխելու սահմանադրական ուղղվածություն ու նշանակություն ունի, հատկապես վերացական սահմանադրական վերահսկողության լիազորության շրջանակներում: Ակնհայտ է նաև, որ նշվածն այլևս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված իրավական ակտի՝ վիճարկվող որոշման շրջանակում հանդիսացող հանգամանք է»:

Ըստ դիմողի՝ ԱԺՈ-3-Ն որոշումն այնքանով, որքանով դրանով հավանություն է տրվել այնպիսի հակասահմանադրական ձևակերպումներին, որոնք առնչվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, Կաթողիկոսական տեղապահի և նոր Կաթողիկոսի ընտրությանը, ինչպես նաև Եկեղեցու ներքին կանոնադրության ընդունմանը, և մարդու խղճի ու կրոնի ազատության իրավունքի սահմանափակումը պետական քաղաքականության առարկա դարձնող ծրագրային դրույթներին, ուղղակիորեն հակասում է Եկեղեցու ներքին կառավարման և կանոնական ինքնավարության՝ Սահմանադրության 17-րդ, 18-րդ և 41-րդ հոդվածներով պաշտպանված երաշխիքներին, այդ թվում՝ Սահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներին։

ՍԴ-ն, սակայն, աշխատակարգային որոշմամբ մերժել է դիմումի քննությունը։ ՍԴ-ն փաստել է, որ Կառավարության ծրագրի քաղաքականապես հաջող կամ արդարացված լինելու հարցերը գտնվում են խորհրդարանի քաղաքական պատասխանատվության, այլ ոչ թե սահմանադրական արդարադատության տիրույթում։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այս տարբերակումը հատկապես էական է այն պատճառով, որ վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարանը չի կարող ապագա ենթադրյալ հակասահմանադրական կարգավորումները գնահատել իբրև գործող սահմանադրական հակասություն։

«Սահմանադրական դատարանը կաշկանդված է դատական ինքնազսպման սկզբունքով, ինչը պահանջում է, որ Սահմանադրական դատարանը «միջամտի» հանրային իշխանության գործունեությանը միայն այն դեպքում, երբ առկա է սահմանադրական հրամայականների հստակ խախտում, այլ ոչ թե որևէ հարցի շուրջ քաղաքական անհամաձայնություն։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն տրամաբանությունն առավել կարևոր է խորհրդարանական կառավարման պայմաններում, որտեղ Կառավարության ծրագրին հավանություն տալը հանդիսանում է քաղաքական պատասխանատվության և խորհրդարանական վստահության առանցքային ինստիտուտ։ Սահմանադրական դատարանի չափազանց լայն միջամտությունը կխախտի ոչ միայն իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրահեն սկզբունքը, այլև ժողովրդավարական ներկայացուցչական մանդատի էությունը»,- նշել է ՍԴ-ն։

Ըստ ՍԴ-ի՝ դիմումով չի ապահովվել Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրաիրավական հարցի ըստ էության քննության համար անհրաժեշտ փաստարկվածության նվազագույն շեմը։

«Սահմանադրական արդարադատություն հայցելիս օրենսդրական բարձր գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումները Բարձր դատարանի առջև բարձրացնելու նպատակային գործիքակազմը մշտապես պետք է ծառայի հանրային կյանքի բոլոր ոլորտներում Սահմանադրության գերակայության հաստատմանն ու ամրապնդմանը՝ զերծ մնալով հանրային իշխանության այլ մարմինների գործունեությունը սահմանադրական արդարադատության մակարդակում քննադատելու՝ ենթադրյալ հակասահմանադրական գործելաոճով առաջնորդվելու միտումներից»,- նշված է որոշման մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
Ամենադիտված