2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին 

«Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը տեղեկատվական դաշտում ներկայանում է միայն փաստերով». ՊՆ պաշտոնյա

Հայաստան

Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմների, Հայաստանի Զինված ուժերի և տեղական ԶԼՄ-ների դերի և նշանակության թեմայով Tertam-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, արցախյան ազատամարտիկ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ: Ստորև ներկայացնում ենք Tertam-ին տված նրա հարցազրույցը:

- Տեղեկատվական պատերազմների առումով ինչպիսի՞ դիրքում և վիճակում ենք մենք:

- Տեղեկատվական պատերազմ կոչված դաշտում մենք աշխատում ենք միմիայն փաստերով: Ադրբեջանի և այսպես կոչված ադրբեջանցիների էթնիկ ծագման մասին հորինված պատմությունները, ԼՂՀ աշխարհագրական տարածքի հետ կապված ամպագոռգոռ հայտարարությունները, սեփականատիրական նկրտումները, որ այսօր տարածվում են ամենուր, առ ոչինչ են պատմական ճշմարտության առաջ: Նրանք պարզապես վախենում են իրականության աչքերին նայել, որովհետև այդ իրականությունն իրենց ձեռնտու չէ:

Մենք պարբերաբար ականատես ենք լինում այնպիսի սարսափելի դեպքերի, ինչպես օրինակ Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցի հիմնահատակ ավերումն էր, նրանք ամեն կերպ փորձում են թյուրքացնել այդ տարածքները և վերացնել հայերի' տվյալ տարածաշրջանի էթնիկ ժողովուրդ լինելու մասին վկայող նյութական մշակույթի ցանկացած օրինակ:

Ի տարբերություն նրանց կեղծ գիտնականների, ովքեր վերջերս հատկապես Արցախի Տիգրանակերտ հնավայրի մասին հոդվածներ են հրապարակում' ծաղրելով մեզ' հայերիս, և Տիգրանակերտը ադրբեջանական քաղաք համարելով, Հայաստանը տեղեկատվական դաշտում ներկայանում է միմիայն փաստերով: Ի տարբերություն նրանց' մենք ունենք նյութական հարուստ մշակույթ ու դարերից եկող մշակույթի կոթողներ, պատմամշակութային հուշարձաններ, պատմագրություն ու մատենագրություն, որոնք արդեն իսկ առհավատչյան են մեր ժողովրդի անցած ուղու:

Կարծում եմ' սաֆարովյան իրադարձություններից հետո համայն աշխարհին է հայտնի, որ ալիևյան անթաքույց հայատյացությունը ողջ ադրբեջանցի ժողովրդի հիվանդությունն է: Սա ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես մտածված մի մեխանիզմ է, որն իրականում միտված է ժողովրդական տարբեր շերտերի ուշադրությունը իրենց երկրում առկա խնդիրներից շեղելուն:

- Տեղեկատվական պատերազմների դաշտում ինչպիսի՞ խնդիրներ կան այսօր ծառացած Հայաստանի զինված ուժերի առջև:

- Տեղեկատվական պատերազմը լոկ զինուժի խնդիրը չէ: Մենք ապրում ենք ցանցակենտրոն պատերազմների աշխարհում: Ներկայիս համաշխարհային մարտահրավերները ենթադրում են, որ ցանկացած հակամարտություն ներառում է հասարակական ամբողջ ներուժն ու կարողությունները: Այսօր չես կարող նետ ու աղեղով դուրս գալ ռազմի դաշտ, կամ պարտիզանական ջոկատներով հաղթել հակառակորդին: Նույն Ձեր նշած տեղեկատվական պատերազմները, դրանից բխող քարոզչությունը կարող են մի ակնթարթում փոխել իրադարձությունների ընթացքը:

Տեղեկատվական պատերազմի մասնակից, թիրախ ակամա կարող է լինել ցանկացած քաղաքացի, ուստի ամենից առաջ շատ կարևոր է, որ մեր հասարակությունը զինված լինի համապատասխան գիտելիքով, ճանաչի իր ժողովրդի անցած ուղին, սիրի իր երկիրը ու գնահատի այն ամենը, ինչը, որ մեր մարտական ընկերները կյանքի գնով պահեցին: Միմիայն այս կերպ կարելի է դիմակայել հակառակորդի կողմից մեր ազգը քարոզչության միջոցով պառակտելու փորձերին:

Այսօր լայնածավալ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում, թե՛ էլեկտրոնային, թե՛ տպագիր, թե՛ աուդիո և վիդեո տարբերակներով լայնածավալ նյութեր են պատրաստվում, որոնք միջազգային հանրությանը պատմական ճշմարտությունը ներկայացնելու միտում ունեն: Այդ հարցերով հիմնականում զբաղվում են գիտական աշխարհի ներկայացուցիչները, քաղաքագետներն ու պատմաբանները, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը' ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի, միշտ աջակից է նման նախաձեռնություններին: Օրինակ' վերջերս ՊՆ վարչական համալիրում կայացավ պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը, մի քանի տարի առաջ ՊՆ-ում կազմակերպվեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովը: Նման նախաձեռնությունները պիտի օրակարգային լինեն բոլորիս համար:

- Ըստ Ձեզ, ինչպիսի՞ ազդեցություն են թողնում տեղական լրատվամիջոցները բանակի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման վրա:

-Լրատվամիջոցները Ձեր նշած տեղեկատվական պատերազմի մի մասն են: Տեղական լրատվամիջոցները տեղական, ներքին, ինչու ոչ, նաև արտաքին լսարանի համար, քարոզչության լավագույն միջոցներից են: Եվ այս պարագայում շատ կարևոր է, որ մենք ունենանք առողջ պատկերացումներով ու սթափ դատողություններով, կայացած ու սրտացավ լրագրողներ, ովքեր կգիտակցեն, որ իրենց ցանկացած հոդված, որն առնչվում է բանակին, կարող է վտանգավոր լինել ամբողջ հասարակության անվտանգության համար և կարող է օգտագործվել հակառակորդի կողմից մեր իսկ դեմ, ինչպես և հաճախ արվում է: Ցանկացած հարցին գրագետ և սրտացավ մոտեցումը, կարծում եմ, օգտակար է բոլորիս:

-Բանակի կայացման գործում ի՞նչ խանգարող հանգամանքներ կան այսօր:

-Ես կարծում եմ' մեր բանակը, ձևավորվելով ու թրծվելով պատերազմի թոհուբոհի մեջ, բավականաչափ ճանապարհ է անցել: Մեր զինված ուժերն այսօր բավականաչափ կայացած են, սակայն բանակաշինության գործընթացը շարունակական բնույթ է կրում, և բանակը միշտ թարմացման ու հզորացման կարիք ունի: Ուստի այն բոլոր թերությունները, որ այսօր առկա են, ժամանակի ընթացքում հույս ունեմ, որ շտկվելու են, չէ՞ որ մենք դեռ այնքան երիտասարդ ենք թե՛ որպես պետություն, և՛ թե որպես բանակ:

- Պատերազմի տարիներին արդյոք մտածո՞ւմ էիք, որ կունենանք այսպիսի բանակ, և առհասարակ, ինչպիսին էր բանակի մասին ձեր պատկերացումներն այն ժամանակ:

-Կանոնավոր բանակն, ինչ խոսք, բոլորիս երազանքն էր, դա նաև ժամանակի թելադրանքն էր, մեր նորանկախ պետությանը պարտադրվել էր պատերազմ և բանակն ուղղակի անհրաժեշտություն էր: Իսկ այսօր բանակը մեր ողջ ազգի հպարտությունն է և մեր երկրի խաղաղության գրավականը: Իսկ ինչ վերաբերում է զինվորական կոչումներին կամ գեներալի ուսադիրներին, ապա Հայոց բանակի սպա լինելը, անկախ ուսադիրների վրայի աստղերի քանակից, և՛ պատվաբեր է, և՛, իհարկե, պարտավորեցնող:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ
Ամենադիտված