Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը 

Իշխան Զաքարյանի հարցազրույցը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը

Հայաստան

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հարցազրույցը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը:

-Գաղտնիք չէ, որ ՎՊ-ի ուսումնասիրություններն առանձնակի ուշադրության են արժանանում, և դա ունի իր բացատրությունը' ՀՀ քաղաքացուն հետաքրքրում է, թե ինչպես են ծախսվում պետական բյուջեի միջոցները, այս կամ այն ոլորտին հատկացվող գումարները:

Պրն Զաքարյան, տևական ժամանակ է, Դուք լռում եք:

-Վերահսկիչ պալատը այս տարվա ծրագրով առաջին անգամ օպերատիվ վերահսկողություն է կիրառել, ներգրավված են գրեթե բոլոր վարչությունների աշխատակիցները, և մենք ամենօրյա լարված աշխատանքի մեջ ենք: Եթե նախկինում ստուգում էինք նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմա ամեն օր ստանում ենք ինֆորմացիա, վերլուծում և խորհրդի նիստում հաստատելուց հետո կհրապարակենք:

-Հիմա Դուք ստուգման փուլո ՞ւմ եք, թե ՞ ուսումնասիրություն եք կատարում:

-Վերահսկողության:

-Ի ՞նչ է դա ենթադրում, եթե ես տնտեսվարող եմ, ես կարո ՞ղ եմ իմանալ որ դուք ինձ վերահսկում եք, թե չէ:

-Այս տարվա ծրագիրը մենք հաստատել ենք նախորդ տարվա նոյեմբերին և հայտարարել ենք, որ Վերահսկիչ պալատը անցնում է վերահսկողության նոր ձևի' օպերատիվ վերահսկողության: Այս խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ առաջին երեք չորս տարիներին մենք ուսումնասիրել, վերահսկել ենք պետական բյուջեի ծախսային մասն իրականացնող բոլոր կառույցները` և' համայնքները, և' մարզպետարանները, և' նախարարությունները և այլն: Արդեն ակնհայտ են պետական բյուջեի թիրախային ուղղությունները: Դրանք առանձնացվեցին երեք հիմնական ոլորտների' սոցիալական, շինարարություն և պետական գնումների ոլորտներ: Ինչո՞ւ օպերատիվ վերահսկողություն և ոչ թե սովորական վերահսկողություն, որ նախորդ տարիներին մենք անում էինք: Սա շատ պարզ է: Նախորդ տարիներին մենք բացահայտել ենք, թե, որ ոլորտում ինչ կա թաքնված, ինչեր է կատարվում, որ ոլորտում կոռուպցիոն ռիսկերն ինչքան են: Այս փուլը կատարվել է շատ հստակ և տեղյակ է պահվել հասարակությունը: Հիմա, երբ արդեն ամեն ինչ պարզ է, առաջին անգամ մենք կիրառում ենք օպերատիվ վերահսկողություն, ինչը նաև հանրապետության նախագահի առաջարկությունն է եղել ՎՊ-ին դեռևս անցած տարի օգոստոսին: Մենք մեր ծրագիրը հաստատել ենք այդ բովանդակությամբ և հունվարի մեկից անցել ենք աշխատանքի այդ ձևին:

-Վերահսկողություն տնտեսության բոլո՞ր ոլորտներում:

-Վերահսկողություն տնտեսության բոլոր այն ոլորտներում, որոնք պատական բյուջեի միջոցներն են օգտոգործում:

-Պրն Զաքարյան, այդ վերահսկողությունը հստակ ժամկետ չունի՞:

-Իհարկե ունի, վերահսկողությունը կարող է շարունակվել ամբողջ տարվա ընթացքում, բայց ստուգումն օրենքով սահմանված է, քսանչորս օր և ևս տասներկու օր կարող ենք ավելացնել, բայց վերահսկողութուն դեռ չի նշանակում, որ մենք ամենուր կարող ենք ստուգում բացել: Ըստ հավաքած ինֆորմացիայի համապատասխան վարչությունների վերլուծությունների հիման վրա գնահատվում են ռիսկերը, որից հետո նոր բացվում է ստուգում: Ասեմ, որ 2013 թվականի ծրագրի առաջին արդյունքները մենք կհրապարակենք հունիսի կեսերին, երկրորդ հաղորդումը ՎՊ նախագահի կողմից, կարծում եմ, կլինի սեպտեմբերին, երրորդը կլինի դեկտեմբերին, իսկ չորրորդ` ամփոփիչը կլինի 2014 թվականի մարտին, քանի որ ՎՊ տարին ըստ օրենքի ամփոփվում է մինչև ապրիլի մեկը:

-Պրն Զաքարյան ես վստահ եմ, որ դուք այս պահին թվեր կամ վիճակագրություն չեք կարող ներկայացնել, կամ կարող եք, տեղը չի, բայց օպերատիվ վերահսկողություն իրականացնելը ինչ-որ բան տվե՞լ է:

-Այո, այս պահի դրությամբ ես կարող եմ ասել, որ բազմաթիվ ծրագրեր մինչև դեռևս ստուգում սկսելը մեր կողմից որակավորվում են, եթե շինարարական ոլորտ է' ուռճացված նախահաշիվներ, եթե գնումների ոլորտ է' շուկայական գներից գերազանցող թվեր: Արդեն կան այդպիսի դեպքեր: Մենք հենց տեղում առաջարկում ենք դրանք փոքրացնել, կրճատել և ի շահ պետական բյուջեի տնտեսել:

-Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը մի թիվ հրապարակեց` 35-40մլրդ դրամ կարող է տնտեսվել գնումների ոլորտում արդյունավետ կառավարման դեպքում: Թիվն իհարկե մեծ է, ես կառաջարկեի Ձեր օգնությամբ պատկերացնել, թե որտեղ է թաքնված այդ գումարը, որ պետք է տնտեսել:

-Եթե դուք հիշում եք նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ Նախագահը շատ հստակ ասաց հետևյալը, մեջբերում եմ. «Ինչպե ՞ս է պատահում, որ պետական գնումներով ձեռք բերված ապրանքների գները մի քանի անգամ բարձր են, քան շուկայում եղած գները և ինչպե ՞ս է պատահում, որ շինարարության ոլորտում պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը երեքից չորս անգամ ավելի թանկ է նստում պետության վրա»: Այստեղ իրոք կա լուրջ խնդիր: Ես քիչ առաջ նշեցի, որ մենք տարիներ շարունակ լուրջ ուսումնասիրել ենք տնտեսությունը, պետական բյուջեի ծախսային մասը և այլն: Հայտնաբերել ենք թիրախները, դրանք եղել են երեք ուղղությունով' սոցիալական, շինարարություն և գնումների ոլորտներում: Առաջինը ընտրվել է սոցիալական ոլորտը: Բոլորը գիտեն և տեսան, թե այդ ոլորտում ինչ կատարվեց, ես հատկապես թոշակները ի նկատի ունեմ և այսօր մենք վստահ կարող ենք ասել, որ պետական բյուջեի ծախսային մասի երեսուն տոկոսը, դա մոտ երեք հարյուր մլրդ է, անխոցել է: Սա մեկ- երկու օրվա խնդիր չէ և ոչ էլ այս խնդիրները կուտակվել էին մեկ-երկու կամ չորս կամ հինգ տարի առաջ: Դրանք անընդհատ կուտակված խնդիրներ էին, և եթե այս իշխանությունը կարողանում է ասել, բարձրաձայնել, բարձրացնել խնդիրները և հետո լուծել, մեծ առավելություն է: Հիմա մենք անցնում ենք երկրորդ և երրորդ խնդիրներին` շինարարություն և գնումներ: ՀՀ Նախագահը շատ հստակ ասել է թվերը, որովհետև նա պարբերաբար տեղեկացվում է ՎՊ նախագահի նաև այլ օղակների կողմից գործող մեխանիզմների և կոռուպցիոն ռիսկերի մասին: Խնդիրը` իրական շուկայական գներին մոտեցնել ողջ համակարգը, որն այսօր աշխատում է, իրատեսական է և կարծում եմ, որ տարեվերջին ՀՀ Նախագահի կողմից հնչեցրած թվերը հստակ կատարվելու են:

-Այսքանից հետո դարձյալ իրենց թո՞ւյլ են տալիս նման բաներ:

-Ցավոք սրտի, այո: Մենք խոսել ենք բազմաթիվ խնդիրների մասին նախորդ տարիներին, շատ աղաղակող բացահայտումներ ենք արել, շատ պարզ հասարակությանը տեղյակ ենք պահել տնտեսության մեջ եղած բոլոր արատավոր երևույթների մասին: Համարձակ մտել ենք նաև այս դաշտ և համարձակ շտկելու ենք նաև այս դաշտը: Այստեղ ևս առկա են ստվերային գումարներ, «ատկատներ» կոչված երևույթը, ինչը մենք կտրականապես մերժում ենք: Վերահսկիչ պալատը գնալու է մինչև վերջ: Կան միջնորդավորված գնումներ, կան կազմակերպություններ, որոնք ընդհանրապես ոչ արտադրող են, ոչ ներկրող, բայց չգիտես ինչու և ինչպես այդ մրցույթներում հաղթում են: Այսինքն' եթե մենք գնենք անմիջապես ներկրողից 10 -15 տոկոս կշահենք: Այդ դեպքում ինչո՞ւ միջնորդից պետք է գնենք: Եթե նայենք փաստաթղթերը կտեսնենք, որ ապրանքը երբ մտնում է մեր երկիր սահման այլ գին ունի, պետական գնումներով սակայն գնված է երկու, երեք հարյուր տոկոս գերազանցող գներով:

- Դա չի ազդելու որակի վրա հատկապես շինարարության ոլորտում:

-Կարծում եմ` ոչ, որովհետև դրա համար կան տեխնիկական բնութագրեր, կան այլ մեխանիզմներ: Օրինակ, մի ուսումնասիրության ժամանակ տեսանք, որ լողասենյակի պարագաները նշված չեն' որ երկրի և ինչ ֆիրմայի արտադրության են, մենք գիտենք, որ շուկայում դրանք վաճառվում են սկսած տասը հազար դրամից մինչև, օրինակ, մեկ մլն դրամով: Կարող են գնել ցածր գնով և պետական բյուջեից բավականաչափ մեծ թվեր տանել: Դրա համար կան տեխնիկական բնութագրեր: Վերջերս բյուջեով կատարված աշխատանքների վերաբերյալ մի գերատեսչության ղեկավարի հարցնում եմ, օրինակ ինչպես է պատահում,որ սովարական բազալտե երեսապատման սալիկները մասնավոր շինարարության դեպքում շարվում է յոթ - ութ հազար դրամով, իսկ պետական գնումներով կատարված շինարարության դեպքում` քսան հազար դրամով:

-ՎՊ-ի այս քայլերը պետք է ենթադրեն, որ այն մարդիկ որոնք կարողացել են ժամանակին նման չարաշահումներ թույլ տալ, հիմա պետք է զուսպ լինեն, այլ կերպ ասած' կոռուպցիայի և կաշառակերության իրական տոկոսների նվազեցում պետք է տեղի ունեցած լինի: Դուք տիրապետո՞ւմ եք այդպիսի թվերի:

-Նախ տարանջատենք կոռուպցիան և կաշառակերությունը, ես կարծում եմ ցանկացած պետության համար շատ ավելի մեծ չարիք է կոռուպցիան, քան կաշառակերությունը: Եթե կաշառակերությունն այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն հարցը լուծելու համար ինչ-որ նյութական միջոց ստանալու համար արվող գործողություն է, ապա կոռուպցիան շատ ավելի լուրջ, շատ ավելի վտանգավոր և շատ ավելի ծանր հետևանք կարող է ունենալ տնտեսության մեջ: Անցած տարվա օգոստոսից, երբ ՀՀ Նախագահի կողմից առաջարկը եղավ, ես 17 հանդիպում եմ ունեցել նոյեմբերից մինչև հունվար բոլոր այն կառույցների հետ, որոնք պատական բյուջեից ծախսում են մեծ գումարներ` նախարարություններ, շինարարական կազմակերպություններ, նախագծողներ, տեխնիկական հսկողներ և այլն: Բոլորին մեկ առ մեկ բացատրել ենք խնդրի էությունը և ասել ենք հետևյալը, որ ՎՊ-ում գիտենք, թե ինչ է կատարվում համակարգում, այսօր կան կառույցներ, անուններ չենք կարող տալ, որոնք իսկապես շտկվում են և անմիջապես այդ գումարը, որ պետք է ուռճացված գնար նախահաշիվների մեջ, տնտեսվում է: Դրանից հետո թող կառավարությունը որոշի, թե ինչպես վարվի այդ տնտեսված գումարների հետ: Մրցույթները հաճախ ունենում են կանխորոշված ելք և լինում են ոչ օբյեկտիվ: Օրինակ շինարարական մի կառույց մրցույթի էր դրվել 1 մլրդ արժողությամբ և ինչ-որ կազմակերպություն այն շահել էր 560 մլն դրամով և անմիջապես ուրախացել էին, թե տեսեք այսքան տնտեսում ենք արել: Բայց, երբ Վերահսկիչ պալատը այդ ծրագրը ստուգում է, տեսնում է, որ 560 մլն էլ չի, 430 մլն է դրա իրական գինը: Երբ ես հանդիպել եմ նախագծողի, շինարարի, հսկողի հետ, ես ընդամենը մի բան եմ ասել' բոլորդ աշխատեք գլուխներդ հանգիստ դնել բարձին և քնել գիշերը, որովհետև այսօր եթե որևէ մեկը ձեզ ստիպում է, պարտադրում է ուռճացնել գները, վաղը դուք եք պատասխան տալու: Որովհետև ես կարծում եմ, որ ի վերջո մենք հասնելու ենք նրան, որ ամեն մեկի պատասխանատվության չափն օրենքով ամրագրվի և ամեն մեկը ինքը պատասխան տա իր արածի համար:

-Պարոն Զաքարյան, եթե դուք մի օղակում բացահայտում եք չարաշահում դա միայն ա՞յդ օղակի գործն է, թե՞ փոխկապակցված են մի քանի օղակներ:

-Շղթան կա, բայց մեկ նախադասությամբ դժվար է նկարագրել: Առաջինը` ես ուզում եմ խոսել գործող նորմատիվ ակտերի, օրենքների և որոշումների մասին: Եթե մենք այսօր ունենք, օրինակ, հրաման, որտեղ հստակ գրված է` տրանսպորտային ծախսեր տասը տոկոս, որ պետք է ավելանա, մենք հարյուրավոր օրինակներ գիտենք, երբ դպրոցներում պատուհաններ, դռներ են տեղադրում, կազմակերպությունը ինքն է բերում տեղ հասցնում, այսինքն' առաքումը մտնում է գնի մեջ, այս դեպքում ի՞նչ տրանսպորտային ծախսի մասին է խոսքը: Սա Ձեր ասած մի օղակը, դրանք շատ են, մենք պետք է դրանք տարանջատենք:

-Ես հասկացա, որ գլխավոր թիրախը շարունակում է մնալ գնումների համակարգը:

-Այո:

-Դուք առնչվո՞ւմ եք դրսի գումարների հետ, միջազգային կառույցների հատկացրած գումարները ստուգվո՞ւմ են:

-Եթե վարկային միջոցներ են դրանք, ապա միանշանակ բյուջետային միջոցներ են և մենք պարտադիր ստուգում ենք օրենքով սահմանված լիազորություններով:

-Դուք բոլորին ստուգում եք, Ձեզ որևէ մեկը ստուգո՞ւմ է:

-ՎՊ- ները իրենք անկախ մարմիններ են ընդհանրապես և ՎՊ-ների ներկայացրած հաշվետվությունների դատավորը դատարանն է: Կարող են սուբյեկտները չհամաձայնել մեր եզրակացության հետ և դիմել դատարան: Արդեն վեցերորդ տարին է մեր բոլոր արձանագրությունները դրված են մեր պաշտոնական կայքում և բոլորին հասանել են: Ցանկացած ոք, ցանկացած մասնագետ կարող է բացել ու նայել: Ես` որպես ստուգող անկախ մարմնի ղեկավար, ցանկացած ակտ նայելիս կարող եմ ասել` որտեղ կա թերություն, որտեղ են աչքերը փակել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ
Ամենադիտված