Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը 

Աշխարհում եզակի երկրաֆիզիկական դիտարան՝ Գառնիում

Հայաստան

Մարտի 25-ին Գառնիի երկրաֆիզիկական դիտարան էին այցելել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանը։ Այցի հիմնական նպատակն էր տեղում ուսումնասիրել և գնահատել դիտարանի ներկա վիճակը, ինչպես նաև քննարկել դրա վերականգնման հնարավոր տարբերակները։

Ա. Երիցյանն ու Ա. Բաղդասարյանը, «ՍՊԾ» գործակալության պետի և դիտարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին թունելախորշում, ծանոթացան այնտեղ տեղադրված սարքավորումներին և շենքի ընդհանուր վիճակին։

Դիտարանում ներկայումս գործում են ընդգետնյա ռադոնի և մագնիսաչափական դիտակայաններ: 1991 թ. դիտարանի թունելախորշերից մեկում տեղադրվել և այսօր էլ գործում է ԱՄՆ Համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի IRIS համակարգի կայանը (աշխատում է 1992 թվականից), որը պատկանում է ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ին: Կայանը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժի և ուժեղ երկրաշարժերը: Տվյալները դիտարանից արբանյակային կապով փոխանցվում են նաև ԱՄՆ և Ավստրիա:

ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, շնորհակալություն հայտնելով Գառնիի դիտարանի աշխատակիցներին` երկար տարիներ անգործության մատնված կայանը պահպանելու համար, նշեց.

- Այս դիտարանը եզակի կառույց է։ Մենք ողջունում ենք արտակարգ իրավիճակների նախարարի` Գառնիի դիտարանը վերականգնելու և վերազինելու նախաձեռնությունը, քանզի այն մեծ կիրառական նշանակություն ունի ոչ միայն մեր երկրի, այլև` տարածաշրջանի անվտանգության հարցում: Ինչպես նշում է Ա. Երիցյանը` մենք դարձել ենք փրկարարական ծառայություն արտահանող երկիր, իսկ այս դիտակայանի ու մեր մասնագետների շնորհիվ պետք է լինենք նաև գիտելիք արտահանող` սեյսմիկ անվտանգության ոլորտում: Մենք սերտորեն համագործակցում ենք Եվրամիության, Ռոսկոսմոսի և ԱՄՆ-ի հետ, և Ազգային անվտանգության խորհուրդը կանի ամեն հնարավորը' դիտակայանի վերագործարկմանն աջակցելու համար:

ԱԻ նախարար Ա. Երիցյանը պատասխանելով լրագրողների հարցերին` մասնավորապես ասաց.

- Դիտարանը պետք է դառնա միջազգային նշանակության սեյսմիկ կենտրոն, որից ստացվող ամբողջ տեղեկատվությունը կփոխանցվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն: Այստեղ տեղադրված 375 մ երկարությամբ բացառիկ դեֆորմոգրաֆ։ Հայտնի է, որ ինչքան երկար է դեֆորմոգրաֆը, այնքան ճշգրիտ տվյալներ են գրանցվում երկրակեղևի շարժի վերաբերյալ: Ես շատ եմ կարևորում այս կենտրոնը։ Մենք նախատեսում ենք մեկ տարվա ընթացքում վերանորոգել ու վերազինել այն` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք տեղի մասնագետների պատրաստվածությունը բավարա՞ր է նման կենտրոնում աշխատելու համար, ԱԻ նախարարը պատասխանեց, որ սեյսմիկ պաշտպանության ոլորտի մեր մասնագետները համարվում են աշխարհում լավագույններից և նրանց զգալի մասը պարբերաբար վերապատրաստվում է արտերկրում։

Դիտարանի տնօրեն Լևոն Հախվերդյանը հանգամանալից ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը և այնտեղ տեղադրված սարքերի առանձնահատկությունները։

Խորհրդային Հայաստանի կառավարության 10.04.1969 թ. թիվ N 269 որոշմամբ հաստատվեց ինժեներա-սեյսմաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունների «Երկրաշարժերի նախանշանների որոնումը Հայկական ՍՍՀ տարածքում» գիտահետազոտական համալիր ծրագիրը: Գառնիի դիտարանը կառուցվել է 5 տարվա ընթացքում' 1977-1982 թթ., որի համար ծախսվեց 3 միլիոն ռուբլի: Ստեղծվեց աշխարհում եզակի գիտահետազոտական դիտարան' հագեցած ԽՍՀՄ լավագույն սարքավորումներով: Անցան տարիներ, սակայն դիտարանը այդպես էլ լիարժեք չծառայեց իր նպատակին:

1991 թ. ՀՀ կառավարության որոշմամբ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային-սեյսմաբանության ինստիտուտին պատկանող՝ hանրապետության տարածքում գործող սեյսմիկ ցանցը և երկրաֆիզիկական դիտարկման կայանները հանձնվեցին նորաստեղծ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը: Բացառություն էր Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը, որը մնաց ԳԱԱ համակարգում' երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին կից: Հետագայում այն հանձնվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտին:

2012 թ. մարտի 15-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, նկատի առնելով ՀՀ դիտարանի բացառիկ նշանակությունը' սեյսմիկ ռիսկի գնահատման, իրավիճակի վերլուծության և ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության ապահովման համար, այն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ ԱԻ նախարարությանը։

Դրանից հետո մշակվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի (ԳԵԴ) վերագործարկման և վերազինման ծրագիր։

Վերջերս ՀՀ ԱԻՆ ՍՊԾ» գործակալությանը հաջողվել է գտնել դիտարանում եզակի չափումներ իրականացնող սարքերը նախագծող ու տեղադրող մասնագետներին, որոնք ներկայումս աշխատում են Մոսկվայի գտնվող ՌԴ ԳԱԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտում։ Մոսկովյան ինստիտուտը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նշված սարքերի վերագործարկման աշխատանքներին։ Այցելելով դիտարան և տեղում ճշտելով թունելախորշում տեղադրված սարքերից երեքի՝ դեֆորմոգրաֆի, թեքաչափի և լազերային ինտերֆերոմետրի ներկա վիճակը' ՍՊԾ մասնագետները կազմել են մանրամասն եզրակացություն, որն ուղարկվել է մոսկովյան ինստիտուտ' սարքերի վերագործարկման տարբերակները քննարկելու համար։

Դիտարանի առանձնահատկությունները

• Դիտարանի հորանում (թունելում) հաստատուն ջերմաստիճան ամբողջ տարվա ընթացքում
• Դիտարանի տեղակայումը Գառնիի ակտիվ խզվածքի գոտում
• Սեյսմիկ և այլ խոտորումների ցածր մակարդակ
• Երևանին սպառնացող ամենավտանգավոր երկրաշարժերի օջախային գոտին վերահսկելու հնարավորություն:

Դիտարանի գիտահետազոտական խնդիրները

Երկրաբանական տեսանկյունից, այդ տարածքում որպես ակտիվ երկրաբանական կառույց հայտնի է Գառնիի բեկվածքը, որը համարվում է ամենավտանգավորը Երևանի համար: Պատմական տվյալներով` 1679 թ. այդ գոտում տեղի է ունեցել 6.9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով Երևանում, Քանաքեռում և այլ բնակավայրերում եղել են բազմաթիվ զոհեր, խոնարհվել են տասից ավելի եկեղեցիներ, քանդվել են հազարավոր շենքեր ու շինություններ: Բացի այդ, նույն սեյսմիկ բարձր վտանգի գոտում են գտնվում այլ վտանգավոր օբյեկտներ՝ ՀԱԷԿ-ը, քիմիական գործարաններ, ջրամբարտակներ, սողանքներ և այլն:

Դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, անջատել երկրաշարժերի նախանշաններ, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը և, որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ
Ամենադիտված