Ինչ իրավիճակ է Լարսում եւ ՀՀ ավտոճանապարհներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինի Սննդաբանները ներկայացրել են 5 «սուպերսնունդ»՝ արյան բարձր ճնշումը իջեցնելու համար Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին Իսրայելում տնային կալանքի տակ գտնվող հանցավոր հեղինակության տան մոտ դանակահարությամբ արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին Գիտնականները նշել են, թե ում մոտ է քրոնիկ հիվանդությունների ռիսկը առավել մեծ 

«Ո´չ ազգային հարստության թալանին. դո՛ւրս Հայաստանից». բնապահպան ակտիվիստներ

Հայաստան

Բնապահպան ակտիվիստները տարածել են մի հայտարարություն, որտեղ ի մի են բերել «Դինո Գոլդ մայնինգ քամփընի» ընկերության վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները:

Ներկայացնում ենք «Ո´չ ազգային հարստության թալանին. դո´ւրս Հայաստանից» վերնագրով այդ հայտարարությունն ամբողջությամբ.

«Հաշվի առնելով մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները՝ ներկայացնում ենք «Դինո Գոլդ մայնինգ քամփընի» ընկերությունում տիրող աշխատանքային, բարոյահոգեբանական մթնոլորտը, աշխատակից-գործատու հարաբերությունները, գործադուլների բազմաթիվ դեպքերը, աշխատակիցներին աշխատանքից անհիմն ազատելու մասին տեղեկությունները, ինչպես նաև այն, թե ինչ ազդեցություն է ունենում հանքի շահագործումը բնության ու մարդկանց վրա, մինչև պոչամբարի կառուցումն ինչ խոստումներ էին տրվում, և թե ինչքանով են դրանք ի կատար ածվել:

1) 2004 թ., Գեղանուշի պոչամբարը կառուցվում է առանց գյուղացու կարծիքը հաշվի առնելու:

Գեղանուշ գյուղի 134 բնակիչներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ ընդդեմ «Դինո գոլդի» կողմից պոչամբարի կառուցման' հայտարարելով, թե այդ կերպ գյուղը կործանման վտանգի տակ է դրվում: Բայց և այնպես, 2008թ. ապրիլի 25-ից պոչամբարը մեծ «շուքով» շահագործման հանձնվեց, ինչով ոտնահարվեց համայնքի բնակիչների իրավունքը՝ մասնակցելու իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Ի դեպ, պոչամբարի շինարարական աշխատանքները կազմել են մոտ 6 մլն դոլար, իսկ պոչամբարում հնարավոր կլինի տեղավորել 11 մլն խմ կամ 18 մլն տոննա պոչանք: Ընդ որում, Գեղանուշի պոչամբարի կառուցման ժամանակ փոխել են անգամ Գեղանուշի գետի հոսքը (168.am, Հունվար 19, 2012, http://archive.168.am/am/articles/30704-pr): Չնայած ընկերությունն ի սկզբանե պնդել է, թե Գեղանուշի պոչամբարի նախագծային լուծումները տրվել են' հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը, որը նվազագույնի է հասցնում պոչամբարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, Գեղանուշի պոչատարը երկու անգամ արդեն վնասվել է՝ 2012 թ.-ի նոյեմբերի 15-ին՝ շրջակա միջավայրին հասցնելով 2 մլն 280 հազար դրամի վնաս, իսկ նույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի պատճառով հողատարածքին և ջրային ռեսուրսներին հասցրած ընդհանուր վնասը կազմել է 2 մլն 4 հազար 8 հարյուր դրամ: Դինո Գոլդ մայնինգ ընկերությունն իր տարածած մամլո հաղորդագրության մեջ նշել էր, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած պոչատարի արտահոսքի հավանական պատճառը, ըստ իրենց կողմից արված նախնական ուսումնասիրության, սաբոտաժն է: (aravot.am, Դեկտեմբեր 17 2012, http://www.aravot.am/2012/12/17/141473/): Սակայն դեպքի առթիվ որևէ գործ չի հարուցվել:

2) 2007 թ. մայիս և 2008 թ. հոկտեմբերի 16. ստուգումներ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունում.
2007 թ. մայիսին Աշխատանքի տեսչությունը ստուգումների արդյունքում բացահայտում է հետևյալ
խախտումները.

1. Ընկերությունը չուներ ներքին կարգապահական կանոնակարգ,

2. Ընկերությունում աշխատում էր 200 չգրանցված աշխատող,

3. Ընկերությունում աշխատողներին պակաս էր վճարվել գիշերային աշխատանքի համար սահմանված վարձատրությունից

Աշխատանքի տեսչությունը ընկերությանը տուգանել է նվազագույն չափով՝ 100 000 դրամ:

2008 թ. հոկտեմբերի 16-ին կրկին ստուգումներ են իրականացվում և բացահայտվում են հետևյալ խախտումները.

1. շուրջ 1000 պայմանագիր կազմվել է Աշխատանքային օրենսգրքի խախտումներով,

2. էվակուացիայի պլանը փակցված չէ համապատասխան բոլոր վայրերում,

3. ընկերությունը շարունակում էր քիչ վճարել գիշերային ժամերին աշխատող հանքափորներին գիշերային աշխատանքի դիմաց,

4. ընկերությունը չունի աշխատանքի կանոնակարգ և այլն:

Հաշվարկների համաձայն՝ ընկերությունը գիշերային ժամերին աշխատող իր աշխատակիցներին պարտք է մնում ամսական 11 մլն դրամ: Այսինքն՝ տարեկան 264 մլն դրամ պարտք ուներ միայն գիշերավճարների մասով:

Նշված բոլոր խախտումների համար համատեղ տույժեր ու տուգանքներ կիրառելով՝ հարկային տեսչությունն ընկերությանը տուգանել է 39 մլն 108.5 հազար դրամ: (hetq.am, նոյեմբերի 29, 2010, http://hetq.am/arm/print/1777/)

3) Բողոքներ ցածր աշխատավարձերից, աշխատանքային պայմաններից, չվճարված աշխատավարձերից
2009 թվականի հուլիսից սկսած՝ Դինո Գոլդ Մայնինգ ընկերությունում պարբերաբար բարձրանում են բողոքի ալիքներ, օրեր շարունակվող գործադուլներ: Պատճառը՝ ընկերությունում տեղի ուենցող կրճատումներն են, աշխատողներին տարբեր պատճառներով աշխատանքից ազատելու բազմաթիվ դեպքերը, ցածր աշխատավարձերը: («Տնտեսական ճգնաժամը պատճառ բռնեցին՝ մեր աշխատավարձը ցածրացրին, ասացին մետաղների գները բարձրանա՝ կբարձրացնենք հետագայում: Հիմա ինչո՞ւ չեն բարձրացնում, ինչքան ժամանակ է՝ ասում են համբերեք… Մետաղների գները վաղուց բարձրացել են, ո՞ւմ են հիմարի տեղ դնում: Պահանջում ենք բարձրացնել մեր աշխատավարձերը: Նախկինում կրկնակի բարձր էինք վարձատրվում, հիմա մտնում ենք հանք, դուրս գալիս՝ 100-110 հազար գումար են տալիս: Ո՞վ է տեսել հանքի աշխատողին 100 հազար դրամ փող տան»:) (aravot.am Հունվար 19, 2010, http://www.aravot.am/2010/01/19/189215/)

4) Գործադուլներին ու բողոքներին հաջորդում են աշխատանքից անհիմն հեռացումները, ինչը դժգոհության նոր ալիք է բարձրացնում:
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ արհեստակցական միության նախագահ Սուրիկ Թումանյան. «27 աշխատող է կրճատվել, որից միայն 3-ն էր նախօրոք ծանուցում ստացել: Կրճատումներ անելիս հիմնական շեշտը դրվել էր հերթափոխին չներկայացած և գործադուլ նախաձեռնած աշխատողների վրա՝ հետագա գործադուլներից խուսափելու համար: Գործատուն, ըստ Աշխատանքային օրենսգրքի, իրավունք ունի աշխատանքից ազատելու անկարգապահ աշխատողներին: Հարցին, թե ինչո՞ւ այնքան աշխատողներից կրճատվեց հենց այդ 27-ը, տնօրենը նշել է, որ կրճատվել են այն մարդիկ, որոնց գործունեությունը ընկերության համար այնքան էլ արդյունավետ չէ: (aravot.am, փետրվար 12, 2010, http://www.aravot.am/2010/02/12/188363/)

Աշոտ Գրիգորյանը դատարան է դիմել ընկերությունից իր նախորդ տարիների չվճարված աշխատավարձերը ստանալու համար: Նա աշխատանքից ազատվել է 2009 թ. ապրիլին' «իր դիմումի համաձայն, բայց՝ հարկադրված»:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի հրապարակած տվյալներով' 2008 թ. կոմբինատում 1492 մարդ էր աշխատում, 2009 թ. Նրանց թիվն իջավ 1168-ի, իսկ 2010 թ.-ին' 1050-ի: Նրանց ասելով' 2008-10 թթ. Կոմբինատի աշխատողներից կրճատվել են 442 հոգի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով' նրանց թիվն անցնում է 476-ից: Իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի ասելով, կրճատվածները հիմնականում 2008 թ. նոյեմբեր ամսի գործադուլավորներն են, որոնք պահանջում էին 2005 թ.-ից իրենց չվճարված գիշերավճարները, հավելյալ և վնասակար աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձերը: (hetq.am, նոյեմբերի 29, 2010, http://hetq.am/arm/print/1777/ )

Արմեն Խուրշուդյանն աշխատում էր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸում՝ որպես մեքենավար: 2013 թվականի մարտի 14-ին, սակայն, նրան ազատեցին աշխատանքից, ըստ Ա. Խուրշուդյանի՝ առանց հիմնավորման: Ա. Խուրշուդյանին աշխատանքից ազատելու առնչությամբ 168.am-ը զրուցել էր ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գայանե Թադևոսյանի հետ: Հարցին, թե ինչո՞ւ ազատեցին Արմեն Խուրշուդյանին, Գ. Թադևոսյանը պատասխանել էր. «Ճիշտն ասած, ես չգիտեմ որոշման հիմքը, բայց, համենայնդեպս, ես արդեն ասացի, երևի աջակից լինելու ընկերության գործունեությունը ծավալելու, և, միևնույն ժամանակ, հավանաբար, նա չի համապատասխանում մեր հիմնարկի արժեքներին»: (168.am, Մարտ 25 2013, http://168.am/2013/03/25/201026.html)

5) Դինո Գոլդին պատկանող հանքավայրում զոհվել է 2 մարդ

2009-ի նոյեմբերի 15-ին Կապանի «Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրում մարդ է զոհվել (ecolur.org, Նոյեմբեր 18, 2009, http://www.ecolur.org/hy/news/mining/one-person-died-in-underground-galleries-of-shahumyan-deposit-of-deno-gold-mining-company/546/)
2011 թվականի դեկտեմբերի 1-ին հանքային փորվածքում զոհվել է 34-ամյա աշխատակից Արմեն Եղիազարյանը:

Հետազոտությունը բացահայտեց մի շարք գործոններ, որոնք, ուղղակիորեն դժբախտ պատահարի պատճառ չհանդիսանալով, կարող էին նպաստել դժբախտ պատահարի տեղի ունենալուն: Դրանք են.
1. Աշխատողների և շարժվող մեքենաների մուտքի և ելքի համար միևնույն հանքուղու օգտագործումը:
2. Երթևեկության վայրերում աշխատակիցների առկայության մասին տեղեկացման համար անհրաժեշտ հաղորդակցման միջոցների սղությունը: (ecolur.org, ապրիլ 07, 2011,http://www.ecolur.org/hy/news/mining/deno-gold-mining-company-workers-death-cause-revealed/2262/)

6) Դինո Գոլդ մայնինգը հանքը շահագործում է նորմերի խախտումներով: Վնասվում է բնակիչների գույքը: Կապան համայնքի վարչական տարածքն ու շրջակա համայնքներն աղտոտված են ծանր մետաղներով և թունավոր տարրերով:

Ընկերության կողմից Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման արդյունքում բանավանի բնակիչների կյանքը վտանգվում է, սողանքներ են սկսվել, սակայն այս առթիվ բնակիչների բողոքները մնում են անպատասխան, անգամ դատարանն է մերժել նրանց հայցը: (aravot.am, Նոյեմբեր 18, 2009, http://www.aravot.am/2009/11/18/190870/):

2010 թվականի ապրիլի 29-ի դրությամբ 28 ընտանիք ընդունել է փոխհատուցում ստանալու և իր բնակավայրից հեռանալու՝ ընկերության առաջարկը: Ծանր մետաղներով և թունավոր տարրերով աղտոտված է ոչ միայն Կապան համայնքի վարչական տարածքը, այլ նաև նրան շրջապատող համայնքները: Դրա մասին են վկայում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» համաձայնեցման-հաստատման է ներկայացրել 12 թափոնի անձնագիր՝ բանեցված կոմպրեսորային յուղերից և յուղերով աղտոտված ավազից մինչև բանեցված կապարե կուտակիչներ ու բանեցված սնդիկային լամպեր, սնդիկ պարունակող խողովակներ ու խոտան: Սակայն անձնագրերը մինչ օրս հաստատված չեն, քանի որ թերի են: Նախարարությունը մի քանի անգամ դիմել է ընկերությանը: Ընկերությունը համառորեն չի լրացնում բացը: (aravot.am, Ապրիլ 29 2010, http://www.aravot.am/2010/04/29/185249/

7) Դինո Գոլդ Մայնինգ ընկերության ախորժակը դեռ չի փակվել:

Ընկերության պլաններում Շահումյանի հանքի բաց շահագործումն է (ecolur.org, հունվարի 17, 2011) http://www.ecolur.org/hy/news/mining/kapan-residents-and-environmentalists-concerned-over-open-exploitation-of-metal-mine/1917/): Ի դեպ, բաց հանքի շահագործման արդյունքում ընկերությունը մտադիր է 6-7 հազար ծառեր կտրել։ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում չի հերքել մամուլում շրջանառվող այս լուրերը http://www.youtube.com/watch?v=jfPnzy16KDE):

Այս բոլոր փաստերի մասին տեղյակ լինելով և հետևելով լրատվությանը' ծանոթացել ենք նաև այն նյութին, որտեղ նշվել է էլեկտրաշոկ ձեռք բերելու և աշխատակիցների նկատմամբ դրա հնարավոր կիրառման մասին լուրը: (1in.am, փետրվարի 21, 2011, http://www.1in.am/arm/armenia_society_10446.html): Էլեկտրաշոկի կիրառման մասին լուրերը մեզ հասել են նաև գյուղացիներից, որի մասին նշել է ոչ միայն բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանը' 2012 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած իր ելույթում, այլև իր 2011 թվականի ապրիլին կայացած հարցազրույցում այս մասին խոսել է նաև Մարիամ Սուխուդյանը. «Վերջերս շոկային ինֆորմացիա ստացա, որ էլեկտրաշոկ է կիրառվել Կապանի «Դինո գոլդ մայնինգ» ընկերության կողմից հանքագործների նկատմամբ» (1in.am, ապրիլ, 2011, http://www.1in.am/arm/a_a_17788.html): Սակայն համատարած վախի ու քրեաօլիգարխիկ ռեժիմի պայմաններում որևէ գյուղացի չի համաձայնվում գալ և դատարանում խոսել այս փաստերի մասին' վախենալով իր և իր հարազատների կյանքի համար:

Փաստորեն, Դինո Գոլդ մայնինգ ընկերության գործունեությունը լի է բազմաթիվ ապօրինություններով, աշխատակիցների նկատմամբ ստրկատիրական վերաբերմունքով, մահաբեր գործունեությամբ, չքննված սաբոտաժով, մեր գետերը պոչանքներով հարստացնող հնարավորություններով, աշխատավորների արդար գործադուլները ճնշումներով վիժեցնելու քաղաքականությամբ: Եկե´լ է ժամանակը' դինոգոլդերի վերջը տալու և այս հանքարդյունավեր կծիկը բանալու: Կոչ ենք անում բացել «Դինո Գոլդ մայնինգի» ֆինանսական հաշվետվությունները, մամուլում շրջանառվող բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ իրականացնել ստուգումներ և հետաքննություններ, ակտիվիստներին հետապնդելու փոխարեն գտնել և պատժել իրակա´ն օրինախախտներին ու ազգային ընդերքը հոշոտողներին:

Մենք ասում ենք Ո´Չ մարդու և բնության շահագործմանը, մենք հիշեցնում ենք, որ Սյունիքում մարդիկ լրջագույն առողջական խնդիրներ ունեն, բայց միլիարդները հոսում են Կանադա և Գերմանիա:

Ահազանգ ենք հնչեցնում, որ հանքային գաղութատերերը և քրեաօլիգարխիկ համակարգը ձեռք ձեռքի տված թունավորում են Հայաստանի արգանդը: Հիշեցնում ենք, որ ակտիվիստին հետապնդողը գործ կունենա ՀՀ բոլոր քաղաքացիների հետ, իսկ կանադական էկոգաղութարարներին ասում ենք. դո´ւրս մեր երկրից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ իրավիճակ է Լարսում եւ ՀՀ ավտոճանապարհներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՍննդաբանները ներկայացրել են 5 «սուպերսնունդ»՝ արյան բարձր ճնշումը իջեցնելու համար Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին Իսրայելում տնային կալանքի տակ գտնվող հանցավոր հեղինակության տան մոտ դանակահարությամբ արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին Գիտնականները նշել են, թե ում մոտ է քրոնիկ հիվանդությունների ռիսկը առավել մեծ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Օգոստոսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրFerrari-ի առաջին էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 մլն դոլարով 200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները Ֆիլիպիններում հինգ ռուս կանանց փրկել են մարդկանց թրաֆիքինգի ցանցիցԽոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են Կարմիր մսի մեծ քանակությունը կարող է վտանգ ներկայացնել աղիքների և սրտանոթային համակարգի համար․ բժիշկ Օգոստոսի երկրորդ կեսը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին Իսրայելի նախարարը կոչ է արել Գազայի հատվածում ամեն գիշեր 30-40 մարդ սպանել Բժիշկները նշել են տղամարդկանց կրծքագեղձերի մեծացման հիմնական պատճառըՏաջիկստանի ՆԳՆ․ Դուշանբեում ձերբակալվել է 10 կասկածյալ՝ տասնյակ մարդկանց ՄԻԱՎ-ով դիտավորությամբ վարակելու կասկածանքով Աստղագուշակները անվանել են երեք նշան, որոնք օգոստոսի 17-ից սկսած կունենան սպիտակ շարք Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառի. զոհվել է 73-ամյա կին, կան վիրավորներ Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում. ՌոնալդուՍամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 ԱԱ-ի կիսաեզրափակչում Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Ուկրաինայի պաշտպանության նախարարություն․ ՌԴ-ում Wildberries-ի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը շարքից դուրս են բերվել Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ «Դատարկություն»… Նորայր Նիկոյանի անչափ հուզիչ գրառումը Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Աստղերը խոստանում են հաջողություն օգոստոսի 17-ից. այս կենդանակերպի նշանները բախտավոր կլինեն Հայտնի են առաջիկա 25-օրյա վարժական հավաքների օրերը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ Pars Today․ Իրանի բանակը պարգև է հայտարարել ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար 8 մլն եվրո արժողությամբ զբոսանավը խորտակվել է գնվելուց 4 օր անցԱվագ դպրոց ընդունվածները մինչև ե՞րբ պետք է ներկայացնեն փաստաթղթերը Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ) Գերմանիայում առաջարկել են ծայրահեղ շոգի պատճառով փոխել Սահմանադրությունը Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել. ի՞նչ է հայտնի «Ամեն Ինչ օրենքի սահմաններում». Անդրեն հայտարարություն է արել (Լուսանկար) ТАСС․ Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներին Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքի առաջին լուսանկարներն ու մանրամասները (Լուսանկարներ)Ի՞նչ է նշանակում, երբ թրթռում է աչքի կոպը կամ մարմնի որոշ մասերը Արսեն Թորոսյանը Սևանա լճում 2 ժամ 52 րոպեում անցել է 6 կմ` հասնելով մի ափից մյուսը (լուսանկարներ) Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին
Ամենադիտված