Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա կհղի Ռուսաստանին
Տարածաշրջան
Վրաստանի ԱԳՆ-ն Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա կհղի Ռուսաստանին Ցխինվալիի շրջանի վարչական սահմանը ինքնակամ տեղափոխելու կապակցությամբ:
Ինչպես լրագրողներին հայտարարել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, վրացական կողմն իր անհանգստությունն է հայտնելու վարչական սահմանի տեղափոխման կապակցությամբ:
«Գերատեսչությունը դիվանագիտական քայլեր կձեռնարկի և հայտարարություն կանի: Ռուսաստանի Դաշնությանը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա կհղվի, այդ հարցը կբարձրացվի նաև Ժնևի բանակցություններում: Հունիսի 5-ին պլանավորվում է Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի հանդիպումը, որի ընթացքում կբարձրացվի այս հարցը»,-ասել է Փանջիկիձեն:
Նրա խոսքերով` սահմանը տեղափոխվել է ինքնակամ, ինչը բարդացնում է մարդասիրական իրադրությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան