ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ
Դիվանագիտական առաքելություններ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը շնորհավորել է վերջինիս՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Սորոկինի գլխավորությամբ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր ծրագրերի իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Անդրեյ Սորոկինը նշել է, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տասնամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ եւ վստահեցրել, որ արտգործնախարարությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել գրասենյակի աշխատանքներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Անդրեյ Սորոկինը քննարկել են նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան