Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչն այցելել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Դիվանագիտական առաքելություններ
Կարևորելով Պաշտպանի գրասենյակի դերակատարումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում` այսօր Միավորված թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը ընտրական գործընթացներում:
Հանդիպման վերջում մասնակիցները կարևորեցին երկկողմ կապերի ամրապնդումը և փոխանակվեցին համագործակցության կոնկրետ առաջարկներով, որոնք կքննարկվեն ապագայում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան