Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ամենամյա հավաքը կայացել է
Դիվանագիտական առաքելություններ
Արդեն ավանդաբար Լոս Անջելեսում ներկայացված օտարերկրյա դիվանագետների ամենամյա հավաքը կազմակերպվում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հարկի տակ: Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։
Այս տարի հավաքին մասնակցել են մոտ հինգ տասնյակ երկիր ներկայացնող դիվանագետներ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա տարվա անելիքները, գործակցության հնարավոր եզրերն ու ընդհանուր անելիքները՝ կապված Լոս Անջելեսում ապրող բազմազգ բնակիչների մշակութային երկխոսության զարգացումը խթանող ծրագրերի հետ:
Հյուպատոսական հերթական հավաքի պատվավոր հյուրն ԱՄՆ նավատորմի նախկին հրամանատար Փոլ Իգնատիուսն էր: Անմիջական մթնոլորտում նա օտարերկրյա դիվանագետների հետ խոսել է աշխարհաքաղաքական նախկին և ներկա իրողություններին առնչվող թեմաների մասին:
Դիվանագիտական համայնքի մասնակիցներն ողջունեցին Լոս Անջելեսում դիվանագիտական աշխատանքի անցած նոր գործընկերներին, ովքեր հավատարմագրվեցին ԼԱ հյուպատոսական կորպուսում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան