Օդեսայում Հայկական հյուպատոսարան կստեղծվի
Դիվանագիտական առաքելություններ
Կառավարությունն այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ հավանություն է տվել Ուկրաինայի Օդեսա քաղաքում Հայաuտանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, ի թիվս այլ գործառույթների, տրամադրում է հյուպատոսական ծառայություններ Ուկրաինայի ողջ տարածքով:
Ուկրաինայում բնակվում է շուրջ 400.000 հայ: Նրանց զգալի մասը Ուկրաինայի՝ ազգությամբ հայ քաղաքացիներ են:
Ուկրաինայի հարավ-արևելյան տարածաշրջանը ունի հզոր տնտեսական, գիտամշակութային ներուժ: Առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում այն կարող է կարևոր դեր ունենալ առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Օդեսա քաղաքը հանդիսանում է կարևորագույն ճանապարհա-տրանսպորտային հանգույց, որի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի համար:
«Ելնելով վերոգրյալից՝ Ուկրաինայի Օդեսա քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը համարվել է նպատակահարմար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)