Ռուսաստանն իր պայմաններն է դրել Վրաստանի հետ հարաբերությունների վերականգման համար
Տարածաշրջան
Ռուսաստանը կարող է վերականգնել Վրաստանի հետ իր դիվանագիտական հարաբերությունները մի պայմանով, որ վրացական կողմը հաշտվի 2008թ. օգոստոսին տեղի ունեցած փաստի հետ: Այս մասին Russia Today-ին տված հացազրույցում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ես հիշեցնեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը չի խզել իր դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ: Մենք պատրաստ ենք վերականգնել դրանք որոշակի պայմաններում, որոնք այդքան էլ բարդ չեն, այն է`ճանաչել տեղի ունեցածի փաստը և հաշտվել այդ մտքի հետ: ՄԻգուցե դա ավելի բարդ ընացող գործընթաց է, սակայն ես վստահ եմ, որ հետդարձի ճանապարհ չկա»,-ասել է Մեդվեդևը:
Մեդվեդևի խոսքերով` երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների խզման մեղքը Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ուսերին է: «Մեր պետությունների միջև հարաբերությունների ամենատխուր էջը փակված կհամարվի Սաակաշվիլիի և նրա մի քանի համախոհների` քաղաքական ասպարեզից հեռանալուց հետո»:
Մեդվեդևը վստահեցրել է, որ Վրաստանի նոր քաղաքական իշխանությունները առավել չեզոք են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, և իրենք ուրախ ենք դրա համար. եզրափակել է ռուս վարչապետը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան