Հարավային Օսիան կօգտվի Ռուսաստանի հեռախոսացանցի միջազգային կոդից
Տարածաշրջան
Հարավային Օսիայի հեռախոսային բաժանորդներն այսուհետ օգտվելու են Ռուսաստանի Դաշնության միջազգային հեռախոսակոդից: Համապատասխան համաձայնության մասին նախագիծն արժանացել է ռուսական կողմի հավանությանը, գրում է «Интерфакс»-ը:
Համաձայն ռուսական կառավարության պաշտոնական կայքում հայտնված տեղեկության` նախատեսվում է, որ «Հարավային Օսիան անհատույց հիմքերով ժամանակավորապես անցնում է ռուսական թվայնացման համակարգի և պլանի օգտագործմանը»:
Ռուսական թվայնացման կոդից Հարավային Օսիան կօգտվի այնքան ժամանակ, մինչև Էլեկտրակապի միջազգային միությունը երկրին առանձին կոդ տրամադրի:
Ավելի վաղ` 2010-ին, ռուսական կոդից օգտվելու որոշում էր կայացրել Աբխազիան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան