Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին «Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Ավելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) 2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) 

Ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Արևմուտքը հարվածի Սիրիային

Տարածաշրջան

Lurer.com–ը ներկայացնում է Սթիվեն Ռոզենբերգի հոդվածը Սիրիական ճգնաժամի վերաբերյալ, որը հրապարակել է BBC–ն։

«Ռուսների համար քննարկման ամենասիրված առարկաները պատմությունն ու աշխարհագրությունն են։ Վերջին շրջանում երկուսն էլ ակտիվորեն քննարկվում են։

«Հարավսլավիան՝ 1999-ին», «Իրաքը՝ 2003-ին», «Լիբիան՝ 2011-ին» անընդհատ հիշեցվում են ռուս պաշտոնատար անձանց և ռուսական ԶԼՄ–ների կողմից՝ որպես Արևմուտքի ռազմական ներխուժման օրինակներ, որոնց արդյունքում տեղի է ունեցել վարչակարգի փոփոխություն։

Մոսկվան կասկածում է, որ Արևմուտքը ծրագրել է այդ ցանկին ավելացնել «Սիրիան՝ 2013–ին»–ը։

Այս շաբաթ ՌԴ կառավարության պաշտոնական տպագիր մարմինը՝ «Ռոսիսկայա գազետան», հոդված էր տպագրել՝ «Ռիսկ կա՞նի արդյոք Օբաման կրկնել լիբիա–իրաքյան սցենարը Սիրիայում» վերտառությամբ։ Կարծես թե, Մոսկվան սպասելի է համարում ԱՄՆ–ի կողմից Սիրիայի տարածքին ռազմական հարված հասցնելը։ ՌԴ պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն այս առումով ասել է. «Դա ընդամենը ժամանակի հարց է»։

Սակայն ռուսները շարունակում են պնդել, որ ռազմական միջամտությունը սխալ քայլ է։

«Կապիկը՝ նռնակով»

Նախ՝ Մոսկվայի կարծիքով չկան օբյեկտիվ ապացույցներ, որ հենց Բաշար Ասադն է կանգնած Դամասկոսի արևելյան շրջաններում կատարված քիմիական հարձակումների ետևում։

Ավելին, ռուսական կողմի պնդմամբ՝ ամեն ինչ հենց ապստամբների դեմ է, որոնք էլ կարող էին իրականացնել դա, որպեսզի վերջ դնեն խաղաղ բանակցություններին և ճնշում գործադրեն սիրիական կառավարության վրա։

Ռուսաստանը պահանջում է, որ թույլ տան ՄԱԿ–ի՝ Սիրիայում գտնվող փորձագետներին ավարտին հասցնել իրենց աշխատանքը և այդ մասին զեկուցել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին։

Երկրորդ՝ Ռուսաստանը զգուշացնում է, որ ռազմական միջամտությունը Սիրիայում կարող է ունենալ «աղետալի հետևանքներ» ողջ տարածաշրջանի համար. դրա հետևանքով ծայրահեղական իսլամի հետևորդների թիվը կավելանա։ ՌԴ փոխվարչապետն այդ առթիվ իր միկրոբլոգում գրել էր. «Արևմուտքը խաղում է իսլամական աշխարհի հետ, ինչպես կապիկը նռնակի»։

Եվ վերջապես, Ռուսաստանը վստահ է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ առանց ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների, կդիտվի որպես «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»։

Սակայն ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, եթե, այնուամենայնիվ, Արևմուտքը հարվածի Սիրիային։

Ռուսական ամենահայտնի պարբերականներից «Комсомольская правда»–ն «զգուշացրել է», որ Արևմուտքի կողմից ռազմական միջամտությունը Սիրիայում փակուղու առջև կդնի Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները, ինչպես որ դա եղել է 1962-ին՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ։

«Եթե Պենտագոնի լավատեսները հույս ունեն, որ Ռուսաստանն ընդամենը կսահմանափակվի զգուշացումներով և դժգոհության արտահայտմամբ, ինչպես որ դա եղել է Իրաքի և Հարավսլավիայի դեպքում, ապա նրանք սխալվում են»,– գրված է եղել պարբերականի պաշտոնական կայքում։

«Ժամանակները փոխվել են։ Խաղադրույքները շատ բարձր են, և Մոսկվան չի ընկրկի... Ո՞վ կզիջի առաջինը՝ Պուտի՞նը, թե՞ Օբաման»,– գրել է թերթը։

Ռազմական ուժի կիրառման վտանգը, հնարավոր է, խիստ չափազանցված է։ Չնայած Կրեմլը Ասադի հետևողական կողմնակիցներից մեկն է համարվում, այնուամենայնիվ, Ռուսաստանը դժվար թե թույլ տա իրեն ներքաշել Արևմուտքի հետ բացահայտ հակամարտության մեջ։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն ակնարկել է, որ իր երկիրը «չի պատրաստվում պատերազմել որևէ մեկի հետ»։

Սակայն, կան նաև այլ միջոցներ, որոնց օգնությամբ Ռուսաստանը կարող է արտահայտել իր անհամաձայնությունը ԱՄՆ-ի գործողությունների նկատմամբ։

Որոշ վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Մոսկվան կարող է ավելացնել սպառազինության մատակարարումը Դամասկոսին, ամրապնդել հարաբերությունները Իրանի հետ և թուլացնել տարբեր ոլորտներում համագործակցությունը Վաշինգտոնի հետ։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են թուլանում։

Քչերն են կասկածում, որ Սիրիայում ռազմական միջամտությունն այդ բարդ հարաբերությունները կդարձնի ավելի լարված»,– ասված է հոդվածում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Ամենադիտված