Եվրահանձնաժողովը 7 մլն եվրո է հատկացնում Clima East էկոլոգիական ծրագրի շրջանակներում
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովը Clima East էկոլոգիական ծրագրի շրջանակներում 7 մլն եվրո է հատկացնում Արևելյան գործընկերության երկրներին և Ռուսաստանին՝ կլիմայական փոփոխությունների հետևանքները վերացնելու և նոր բնակլիմայական պայմաններին հարմարվելու նպատակով։ Մրցույթի մասին ասված է EuropeAid-ի կայքում զետեղված հաղորդագրությունում։
ClimaEast ծրագրի նպատակը նախ և առաջ երկրներին այնպիսի օգնության ցուցաբերումն է, որը կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ։
Հիշեցնենք, որ Եվրամիության Արևելյան գործընկերներն են՝ Ուկրաիրան, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը և Հայաստանը։
ClimaEast ծրագրի շրջանակներում աշխատանքները կկազմակերպվեն երկու ուղղությամբ. մեկը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի համար , իսկ մյուսը՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի ու Մոլդովայի։ Ծրագրի տևողությունը 48 ամիս է։ Ծրագրի մեկնարկի նախնական ժամկետը՝ 2012-ի օգոստոսը, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ փետրվարի 17-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան