Եվրոպան անցնում է ռազմական ռեժիմի մտածողության՝ երկար ճգնաժամի սպասում (տեսանյութ) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ Այսօրվա իշխանության քաղաքականությունը հարված է մեր ինքնությանը, հայ լինելու մեր արժեքին. Թանդիլյան (տեսանյութ) Ադրբեջանը Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներին Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռանանք ուրեմն ապագա չենք կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Թողե’ք հանգիստ, եկել ենք զոհերի հիշատակը հարգելու». Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդ էր եկել (տեսանյութ) Միլիոնավոր կյանքեր, մեկ պահանջ․ ճանաչում և արդարություն (տեսանյութ) Հայոց ցեղասպանության հարցը թուրքիայի պատասխանատվության հարց է ամբողջ մարդկության առաջ. Զուրաբյան (տեսանյութ) Տարածվող տեղեկությունը կեղծ է․ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակ Փաշինյանն իսկական լուզեր է.ամենամեծ վնասն ինքն է հասցրել Հայաստանին. Զուրաբյան (տեսանյութ) Անպատկերացնելի է՝ ինչ անում են այս իշխանությունները, անգամ թշնանին չէր անի նման բան.Թանդիլյան 

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել խորհրդանիշ: Եվ ահա, նկատի ունենալով այն հայտնի իրավիճակը, որի մեջ է գտնվում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, մենք պարտավոր ենք ասելու նաև, որ հիմա, տվյալ իրական ու տիրական հանգամանքներում մայր Հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը վիթխարի է: Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի «սահմանապահ», որով անցնելու համար չի պահանջվում ոչ մի «վիզա», ոչ մի կողմից և ոչ ոքի կողմից: Այս է Կոմիտասի առաքելությունն այսօր:


Պարույր Սևակ

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. Միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։

Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, և չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…

«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։

Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գևորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։

Եվ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։

1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։

Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ 1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք և ամուր հիմք հանդիսացան:

Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:

Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասը հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ:

1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:

Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական և թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը և շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:

Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու և Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն:

Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին` թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:

1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ և կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում: Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:

Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին և դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու և համոզելու մեծ ուժով:

Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ’Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին… Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»: Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաև դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։

Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։ Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» և «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին և նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության և տաղաչափության մասին» թեմայով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված և մելամաղձոտ։

1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։ Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։ 1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։ 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երեւանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։ Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

komitas.nl

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստուբ. ԱՄՆ-ը և Եվրոպան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկեն պատասխանատվության վերաբաշխումը Եվրոպան անցնում է ռազմական ռեժիմի մտածողության՝ երկար ճգնաժամի սպասում (տեսանյութ)Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ինԹրամփի ցանկությամբ Իսպանիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հնարավորությունը գնահատվել էԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտՀայաստանում Կանադայի դեսպանն այցելել է ԾիծեռնակաբերդԱյսօրվա իշխանության քաղաքականությունը հարված է մեր ինքնությանը, հայ լինելու մեր արժեքին. Թանդիլյան (տեսանյութ) Միայն խաղաղ և բոլոր իմաստներով զարգացող Հայաստան է Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միակ ճիշտ ճանապարհը․ Արսեն ԹորոսյանԱդրբեջանը Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներինCNN. ԱՄՆ-ն թերագնահատել է Հորմուզի նեղուցը փակելու Իրանի պատրաստակամությունը հարվածներ պլանավորելիսՄենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռանանք ուրեմն ապագա չենք կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և դիվանագետները«Թողե’ք հանգիստ, եկել ենք զոհերի հիշատակը հարգելու». Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդ էր եկել (տեսանյութ)Կոնգրեսական Բուրչետ. ԱՄՆ կառավարության տվյալները վկայում են այլմոլորակայինների գոյության մասին Միլիոնավոր կյանքեր, մեկ պահանջ․ ճանաչում և արդարություն (տեսանյութ)Քրեակատարողական ծառայության վարչակազմը՝ ԾիծեռնակաբերդումՀայոց ցեղասպանության հարցը թուրքիայի պատասխանատվության հարց է ամբողջ մարդկության առաջ. Զուրաբյան (տեսանյութ) ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՏարածվող տեղեկությունը կեղծ է․ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակՏարվա ամենագեղեցիկ հայտնի անձը թափանցիկ զգեստով հայտնվել է կարմիր գորգինBloomberg. ԵՄ-ն կարող է սկսել անդամակցության բանակցություններ Ուկրաինայի հետՀայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա. Լիբանանի նախագահՃապոնական ավտոարտադրողը հայտարարել է մեքենաների մասշտաբային հետկանչի մասինՓաշինյանն իսկական լուզեր է.ամենամեծ վնասն ինքն է հասցրել Հայաստանին. Զուրաբյան (տեսանյութ) Անպատկերացնելի է՝ ինչ անում են այս իշխանությունները, անգամ թշնանին չէր անի նման բան.ԹանդիլյանԱրևմտյան երկրներին մեղադրել են Ռուսաստանի դեմ բացահայտ պատերազմի պատրաստվելու մեջԻ հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»Հայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանակյան փափուկ ուժ. Մարուքյան (տեսանյութ) Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. ՊուտինԲարեկամ հայ ժողովրդի հետ կիսում ենք հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը. Հունաստանի ՊՆՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀիշում ենք, համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպանՓաշինյանը սպասարկում է թուրքական շահերը և ՀՀ-ի ապամոնտաժման ծրագիր է գործարկել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մենք «վարչապետական» գզվռտոցի մեջ չենք ուզում մտնել, դրա համար էլ թեկնածու չունենք.Մարուքյան (տեսանյութ) Այս օրը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կորցրել և ինչ ունենք այսօր․ ԱվինյանReuters. Պենտագոնը քննարկում է Իսպանիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կասեցնելու հարցըՀայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է․ ԱշոտյանՀՀ քննչական կոմիտեի նախագահը և անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՄենք իրավունք չունենք մոռանալ ցեղասպանությունը, մենք պարտավոր ենք մեր նահատակների հիշատակը վառ պահել (տեսանյութ) Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային (տեսանյութ)Առ Աստված աղոթք բարձրացրինք հայցով, որ տերը իր սերը և խաղաղությունը հղի ժողովրդի կյանքին. Վեհափառ (տեսանյութ)Փաշինյանն ասում է՝ մոռանալ 1,5 միլիոն նահատակներին՝ Թուրքիայի էժան լոլիկի դիմաց․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ռուբիո. ԱՄՆ-ը չի պահանջել, որ Իրանը չմասնակցի 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանըԴիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտումԴեսպան Կոպիրկինը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՆիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստան–Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրաԻրանի դեսպան. Պուտինն ու Փեզեշքիանը հիանալի շփումներ են պահպանումՀալեպում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցըԾանրամարտի ԵԱ-ում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՎեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում (տեսանյութ)
Ամենադիտված