Ջիոևան բուժումը կշարունակի Ռուսաստանում
Տարածաշրջան
Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևայի վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում, այս մասին Интерфакс-ին հաղորդել են Ցխինվալիի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները։
Լրատվական գործակալությանը բժիշկները տեղեկացրել են, որ «նրա գիտակցությունը վերականգնվել է, անհրաժեշտ բժշկական օգնություն է ցույց տրվում, նրա մոտ է գտնվում ամուսինը»։ Վերջիններիս հաղորդմամբ այս պահին քննարկվում է Ջիոևայի հետագա բուժումը Ռուսաստանում շարունակելու հարցը։
Ոստիկանության աշխատակիցներն ընդդիմության առաջնորդի սենյակի մոտ հսկողություն են սահմանում։
Հիշեցնենք, որ երեկ հատուկջոկատայինները գրոհել էին Ջիոևայի գրասենյակը, ինչից հետո վերջինս հայտնվել էր հիվանդանոցում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան