Ադրբեջանը Երևանի պատմական շինությունները վերականգնելու համար օգնության առաջակ է անում Հայաստանին
Ադրբեջան
Բաքուն պատրաստ է քարտեզներ և նկարներ տրամադրել Հայաստանին՝ հին Երևանի պատմական տեսքը վերականգնելու համար։ Այդ մասին Интерфакс-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ֆուադ Ակունդովը։
«Եթե իսկապես ցանկանում են վեարականգնել հին Երևանի պատմական տեսքը, մենք կարող ենք հայկական կողմին բազմաթիվ նկարներ և գծանկարներ և քարտեզներ տրամադրել», – ասել է նա։
Վերջինս հայտնել է նաև, որ հին Երևանի պատկերով նկարներ կան, որոնք նկարվել են եվրոպացի հայտնի նկարիչներ Տավերնեի և Շարդենի կողմից, ինչպես նաև ռուս հայտնի նկարիչներ Ֆ. Ռուբոյի և Գ. Գագարինայի, որոնցում մանրամասնորեն պատկերված է 19–րդ դարի հին Երևանը։ Նա նաև ավելացրել է, որ հին Երևանը պատկերող բազմաթիվ նկարներ և նախագծեր պահվում են ռուսական արխիվներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան