Ջիոևայն դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, բայց վիճակը կայուն է
Տարածաշրջան
Հարավային Օսեթիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևայի առողջական վիճակը բժիշկներն այս պահին գնահատում են միջին ծանրության։ Ջիոևան դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա գիտակից վիճակում է, հաղորդակցվում է բարեկամների հետ և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Հանրապետական հիվանդանոցի բժշկի խոսքերը։
Հիշեցնենք, որ Ջիոևան հոսպիտալացվել էր փետրվարի 9-ին՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ, այն բանից հետո, երբ հատուկջոկատայինները ներխուժել էին նրա գրասենյակ և ջարդուփշուր անելով գույքը՝ այնտեղից դուրս բերել գտնվող մարդկանց։ Հիշեցնենք նաև, որ Ալլա Ջիոևան իրեն համարում է Հարավային Օսեթիայի նախագահական ընտրություններին հաղթանակած թեկնածու ու պատրաստվում էր փետրվարի 10-ին երդմնակալության արարողություն իրականացնել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան