Վրաստանը հույս ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու, չնայած Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներին
Վրաստան
Վրաստանի փոխվարչապետ, Եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Գիորգի Բարամիձեն հայտարարել է, որ Վրաստանը համոզված է ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում, չնայած Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների առկայությանը։
«Ես բացարձակապես համոզված եմ Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ինչպես նաև նրանում, որ ՆԱՏՕ-ի՝ Չիկագոյում անցկացվելիք գագաթաժողովի ժամանակ մեկ անգամ ևս կհաստատվի, որ Վրաստանը անդամակցում է այդ կազմակերպությանը, ինչպես որ եղավ Բուխարեստի գագաթնաժողովում», - ասել է փոխվարչապետը «Зеркало недели Украина» թերթին տված հարցազրույցում։
Նա կարծիք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո գործնականում կարող է հարթվել դեպի ՆԱՏՕ ճանապարհը, հաղորդում է Интерфакс–ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան