Սեյրան Օհանյանը սպառնացել է
Վերջին լուրեր
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև բանակի խնդիրների շուրջ հասարակական քննարկումներին:
Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Մենք հասկանում և ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին' այդ քննադատությունը օգտակար է և պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը: Այսուհետև պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով, ու եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ և հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)