Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալլա Ջիոևան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ
Տարածաշրջան
Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևան վերակենդանացման բաժանմունքից այսօր տեղափոխվել է ընդհանուր թերապիայի սովորական պալատ, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով բուժհիմնարկի գլխավոր բժիշկը ։
Հիշեցնենք, որ Ջիոևան վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել այն բանից հետո, երբ հատուկջոկատայինները փետրվարի 9-ին ներխուժել էին իր նախընտրական շտաբ։ Ջոևան հիվանդանոց է տեղափոխվել հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ։
Հիշեցնենք նաև, որ կրթության նախկին նախարար Ջիոևան 2011-ի նախագահական ընտրություններին մասնակցել է իբրև ընդդիմադիր թեկնածու։
Ընտրությունների երկրորդ փուլում, վերջին հրապարակված արդյունքների համաձայն, Ջիոևան հաղթել էր,սակայն երկրի Գերագույն դատարանն անվավեր էր ճանաչել ընտրությունների արդյունքները, ինչից հետո խորհրդարանը նախագահական նոր ընտրություններ էր նշանակել 2012-ի մարտի 25-ին։
Ջիոևան խորհրդարանի որոշումը համարել էր ապօրինի և պատրաստվում էր փետրվարի 10-ին երդմնակալության արարողություն կազմակերպել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան