Ամերիկյան ավիակիրը լքել է Պարսից ծոցը
Տարածաշրջան
Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից անցել է Արաբական ծով։ Հաղորդում է «Associated Press» գործակալությունը։
Հորմուզի նեղուցի համեմատաբար նեղ մասով անցնելու ժամանակ, բացառությամբ մի քանի ուղղաթիռների, բոլոր թռիչքներն ավիակրից դադարեցվել էին։ Բացի այդ, հրաձիգները զբաղեցրել էին հրանոթների մոտ իրենց տեղերը։
Որոշ ժամանակ ամերիկյան նավերի խմբին 3 կմ հեռավորությունից հետևում էր իրանական պարեկային մոտորանավակը։ Ռադարները արձանագրել էին նաև մեկական իրանական անօդաչու թռչող սարք և հետախուզական ուղղաթիռ։ Ավելի ուշ մոտորանավակին միացել էր ևս մեկը, սակայն նրանք ավելի ուշ շարժվեցին դեպի իրանական ափ։
«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերջին ամսվա ընթացքում անցել է Հորմուզի նեղուցը 2 անգամ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում