Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Դիվանագիտական առաքելություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Այս մասին ասված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Նախագահը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին կշարունակեն փոխգործակցությունը Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, իշխանության տարբեր կառույցների հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության զարգացմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)