Առաջնեկներն ավելի խելացի են
Վերջին լուրեր
Նիդեռլանդների գիտնականներն ուսումնասիրել են շուրջ 600 երեխաների ինտելեկտը: Արդյունքում պարզվել է, որ այն երեխաների մոտ, որոնք քույր կամ եղբայր չունեն, ինտելեկտն ավելի բարձր է:
Մեկ քույր կամ եղբայր ունեցողներն ինտելեկտի մակարդակով 2-րդ տեղն են զբաղեցրել: Նրանք, ովքեր ունեցել են մի քանի քույր եւ եղբայր, ինտելեկտով չեն փայլել:
Հատկանշական է, որ ինտելեկտի հետ սեռը կապ չունի, ընդ որում` առավել խելացիները ընտանիքում առաջնեկներն են: Ըստ գիտնականների` այս ամենը կապված է ծնողների ուշադրության հետ:
Երբ ընտանիքում ծնվում է առաջնեկը, ապա ծնողները նրան առավել ուշադրություն են դարձնում, իսկ փոքրին առավել սեր են տալիս: Ըստ գիտնականների` սա է պատճառը, որ ավագ երեխաներն առավել հաջողակ են լինում, միջնեկները չարաճճի, իսկ կրտսերները` ստեղծագործ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)