Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Դիվանագիտական առաքելություններ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 19-ին ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը՝ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի Կանոնների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ: Այս մասին ասված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին Հայաստան եւ Ազգային ժողով այցելելու համար՝ պարոն Նիկոյանը նշեց, որ այցը լավագույն առիթ է խորացնելու միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները: ԱԺ նախագահի խոսքով՝ անկախության հենց առաջին օրերից Միացյալ Նահանգները եղել է մեր պետության կողքին, աջակցություն ցուցաբերել հումանիտար, պետական, ինչպես նաեւ ժողովրդավարության ոլորտներում, ներգրավված է տնտեսության զարգացման գործում: ԱԺ նախագահը ընդգծեց հատկապես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ հումանիտար ոլորտում գործակցությունը: Միայն այս բնագավառում Միացյալ Նահանգների ներդրումը վերջին 20 տարում կազմել է շուրջ 1,8 մլրդ դոլար, ինչը, պարոն Նիկոյանի գնահատմամբ, էական նշանակություն է ունեցել մեր պետության ու անկախության ամրապնդման համար: Նշվեց, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ներգրավված է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող կարեւորագույն խնդիրների լուծման գործընթացում, մասնավորապես՝ ԼՂՀ հիմնախնդրի լուծման բանակցություններում՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: «Որպես խորհրդարանական, ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները նույնպիսի դիրքորոշում ունենար, ինչպիսին Կոսովոյի պարագայում, բայց առայժմ բավարարվում ենք այն մոտեցմամբ, որ ԱՄՆ-ն ունի այսօր»,- ասաց պարոն Նիկոյանը:

ԱԺ նախագահը ողջունեց նաեւ ԱՄՆ դիրքորոշումն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է հայ-թուրքական հարաբերություններում: Նրա խոսքով, ՀՀ Նախագահը դիմեց վճռական քայլի՝ ընդառաջ գնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պարոն Նիկոյանը նշեց, որ ՀՀ դիրքորոշումը, որը պաշտպանվում է նաեւ միջազգային հանրության ու ԱՄՆ կողմից, հստակ է. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում, որը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից: Բայց Թուրքիան սկսեց նախապայմանների լեզվով խոսել, եւ պարզ դարձավ, որ այս գործընթացն առաջընթաց չի ունենա: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ արձանագրությունների վավերացման հարցը դեռեւս գտնվում է Հայաստանի խորհրդարանի օրակարգում: «Դրանով մենք մեր հարգանքն ենք ցուցաբերում միջազգային հանրությանը, որը ջանքեր գործադրեց, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,-նշեց պարոն Նիկոյանը: Ըստ նրա, մնում է հուսալ, որ Թուրքիան մի օր կգիտակցի, որ հարեւանների հետ խաղաղ գոյակցելն ավելի լավ է, քան կոշտ դիրքորոշումները:

Որպես համագործակցության լավագույն օրինակ ԱԺ նախագահը նշեց միջազգային խաղաղապահ ուժերում հայ զինվորների արհեստավարժ մասնակցությունը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն միջազգային խաղաղության սպառող, այլեւ ակտիվ մասնակից է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Դրայերը նախ շեշտեց ամերիկահայերի այն մեծ դերակատարությունը, որը նրանք ունեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: Ըստ նրա, Միացյալ Նահանգները միշտ էլ արժեւորել է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Պարոն Դրայերի խոսքով, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված իրենց պատվիրակության այցի առաքելություններից մեկն էլ այն է, որ ներկայացնեն 223-ամյա պատմություն ունեցող ամերիկյան ժողովրդավարության ավանդույթները: Նշելով հայ-ամերիկյան արդեն ձեւավորված սերտ հարաբերությունների մասին՝ պարոն Դրայերը տեղեկացրեց, որ իրենց խնդիրներից է քննարկել նաեւ, թե ինչպես խորացնել միջխորհրդարանական կապերը, աջակցությունը օրինաստեղծ աշխատանքներին: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, կենսունակ եւ հզոր պետություն, որում մեծ է խորհրդարանի դերը՝ որպես հասարակության բոլոր շերտերի հետ կապ հաստատողի»,-նշեց պարոն Դրայերը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին՝ ամերիկացի կոնգրեսականը նշեց, որ տնտեսական ու առեւտրական կապերի հաստատումը լավ ուղի կարող էր լինել բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման ճանապարհին: Նա տեղեկացրեց, որ այս մասին անձամբ ասել է նաեւ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությանը:

Իրենց տեսակետները ներկայացրերին նաեւ կոնգրեսականներ Ջեյմս Մորանը, Ջո Վիլսոնը, Քեննի Մարչանթը եւ Ադրիան Սմիթը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանք մասնավորապես կարեւորեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը, Հայաստանում ներդրումների ծավալների ավելացման անհրաժեշտությունը՝ այդ գործում ներգրավելով ամերիկահայ գործարարներին, միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Հարավային Կորոլինան ներկայացնող Ջո Վիլսոնը ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը հրավիրեց այցելել Միացյալ Նահանգներ:

ԱԺ նախագահը պատասխանեց կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված