Վրաց–հայկական սահմանին ձերբակալվել է վրացի նախկին պատգամավորը
Վրաստան
Հայ–վրացական սահմանին Հայաստանից Վրաստան վերադառնալիս ձերբակալվել է Վրաստանի ընդդիմադիր նախկին պատգամավոր Վալերի Գելբանխիանին, հաղորդում է Новости-Грузия-ն։
Գելբանխիանին Վրաստանի իշխանությունների կողմից հետախուզման մեջ էր գտնվում 2008 թվականից։ Վերջինս այդ ժամանակ Վրաստանի նախագահական ընտրություններին ղեկավարել է 2008–ին Լոնդոնում մահացած, վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբը։
Նախկին պատգամավորը մեղադրվում է Վրաստանում սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձ կատարելու մեջ։
Ըստ դատախազության, 2008–ին Գելբանխիանին մասնակցել է իշխանությունը բողոքի ցույցեր և անկարգություններ կազմակերպելու միջոցով զավթելու ծրագրմանը։
Հունվարի սկզբին հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավորը Վրաստանի իշխանություններին նամակ է ուղարկել, որում խնդրել է անվտանգության երաշխիքներ տրամադրել հիվանդ մորը տեսակցության գալու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան