Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի հարեւանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում հայկական պատմական ժառանգության պահպանության հարցում

Վերջին լուրեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 29-ին Փարիզում ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսին:

Ստորեւ ներկայացնում ենք նախարարի ելույթի տեսքստն ամբողջությամբ. 

«Շնորհավորում եմ տիկին Կատալին Բոգյարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում նրան բեղմնավոր աշխատանք: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում 35-րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ պարոն Դեվիդսոն Հեպբըրնին (Davidson Hepburn) իր կատարած արդյունավետ աշխատանքի համար:

Անդամակցության առաջին իսկ օրվանից Հայաստանը որպես կազմակերպության ակտիվ անդամ սատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր նախաձեռնություններին կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում: Մենք նաեւ վայելել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական, փորձագիտական եւ տեխնիկական աջակցությունը մեր առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում:

Հայաստանը համակարծիք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ այն հարցում, որ երիտասարդության ներգրավումը միջազգային համագործակցության եւ խաղաղության աջակցման գործում ունի առաջնային նշանակություն: Դրան է նպաստելու նորոգված կազմով գործող Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների ցանցը: Արդեն մեկնարկել եւ հաջողությամբ ընթանում են այդ դպրոցների համար նախատեսված երկու ծրագրեր` «ՅՈՒՆԵՍԿՕ մոդել» եւ «Ճանաչելով երկրներն ու մշակույթները»:

Մենք սատարում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» տասնամյակի նպատակների իրականացման հարցում` գիտակցելով նման կրթության կարեւորությունն արդի աշխարհում: Վստահ եմ, որ այդ գործում իր ներդրումը կունենա Հայաստանում վերջերս բացված «Կրթություն հանուն կայուն զարգացման» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, որն իր գործունեությամբ նպաստելու է բնապահպանական խնդիրների մասին հասարակության իրազեկմանը, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձեւավորմանը:

Հայաստանը համակարծիք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն մոտեցմանը, որ ներառական կրթությանը օգնում է ձեւավորելու ավելի ճկուն եւ ժողովրդավարական կրթական համակարգ: Այդ համոզումքով է ներառական կրթությունը ընդգրկվել Հայաստանի 2008-2015թթ. Կրթության զարգացման ազգային ծրագրի մեջ' նպաստելով հանրապետությունում ներառական կրթություն իրականացնող դպրոցների քանակի ավելացմանը:

Մենք վերահաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում եւ ծրագրերում մեր ներգրավվածության հանձնառությունը: Այդ առումով կարեւորում ենք Հայաստանի ներկայացուցիչների գործունեությունը Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման կոմիտեի շրջանակներում:

Մենք բարձր ենք գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն միջազգային ռեգիստրում աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության գրանցումը եւ լիահույս ենք, որ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները վերոնշյալ ռեգիստրում գրանցելու Հայաստանի հայտը նույնպես կընդունվի:

Կցանկանայի նաեւ վստահություն հայտնել, որ Հայաստանի կողմից ներկայացված հայկական այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակի, անվանի պոետ եւ կոմպոզիտոր Սայաթ Նովայի 300-ամյակի, ականավոր գիտնական եւ աշխարhագրագետ Անանիա Շիրակացու 1400- ամյակի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2012-2013 թթ ցուցակում կհաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից:

Հայաստանը մ.թ.ա. 4-րդ հազարամյակից ժառանգված մշակութային հուշարձաններով հարուստ երկիր է: Հայաստանում 33.000 պատմա-մշակութային հուշարձաններ գտնվում են պետական պահպանության ներքո, որոնք ընդգրկված են Ազգային ժառանգության պետական գրանցամատյանում:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը ստեղծել է բազմաթիվ եւ բազմաբնույթ մշակութային հուշարձաններ, որոնց մեծամասնությունը, հայտնի պատմական իրադարձությունների հետեւանքով, այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Հայաստանի հարեւանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում հայկական պատմական ժառանգության պահպանության հարցում:

Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ հոգատարություն է դրսեւորում իր տարածքում տեղակայված հայկական հուշարձանների նկատմամբ: Վերոնշյալի վկայություն է Իրանի ներկայացմամբ Սբ. Թադեոս եւ Սբ. Ստեփանոս վանքերի եւ Ձորձոր մատուռի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը:

Հայ եւ իրանցի մասնագետների համատեղ ջանքերով Երեւանում վերականգնվել է եւ գործում է 18-րդ դարի մզկիթ:

Խոստումնալից համագործակցություն է սկսվել այս համատեքստում հարեւան Վրաստանի հետ:

Ցավոք, այդ դրական փորձը փոխադարձություն չի գտնում մեր մյուս հարեւանների մոտ: Հայկական պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականության արդյունքում համաշխարհային արժեք ներկայացնող հազարավոր հուշարձաններ իսպառ անհետացել են:

Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ խթանումը համարվում է հիմնարար սկզբունք, մշակութային կամ կրոնական արժեքների հետեւողական, պարբերական եւ միտումնավոր վնասումը կամ ոչնչացումը պետք է խստորեն դատապարտվի`  անցյալի սխալների կրկնությունը կանխելու համար:

Անցյալ տարի «Հայկական խաչքարային արվեստը» ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Մենք ուրախ էինք այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել հայկական խաչքարերի հրաշալի այդ արվեստը:

Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարության հրահանգով եւ ամենատես աչքի հսկողության ներքո մի քանի տարվա ընթացքում ոչնչացվեցին Նախիջեւանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր նմանատիպ խաչքարեր` այն վերածելով ռազմական հրաձգարանի: Միջնադարյան հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված խաչքարերի ոչնչացումը այլ ժողովուրդների մշակույթի նկատմամբ կույր ատելության արտահայտություն է:

Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեայի բանաձեւում նշվում է, որ դժբախտաբար «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

Այս տարի նշվում է հայ գրատպության 500-ամյակը: Այս հոբելյանը համընկնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012 թվականին հռչակելուն: Այդ կապակցությամբ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, եւ մենք ակնկալում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների ակտիվ մասնակցությունը այդ միջոցառումներին»,- նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված