Աբխազիայի նախագահին սպանելու փորձը չի հաջողվել
Տարածաշրջան
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել, ինչի պատճառով ծանր վիրավորվել են նրա երկու թիկնապահները։ Այս մասին հաղորդում է Интерфакс–ը՝ վկայակոչելով Աբխազիայի իրավապահ մարմինների տարածած հաղորդագրությունը։
«Նախագահի ավտոմեքենայի ուղղությամբ կրակել են անհայտ անձինք։ Երկրի նախագահը չի տուժել, սակայն ծանր վիրավորվել են նրա երկու թիկնապահները», – նշված է հաղորդագրությունում։
Անկվաբի ավտոմեքենայի ուղղությամբ կրակել են Գուդաուտա քաղաքում, որտեղից նախագահը գնալիս է եղել մայրաքաղաք Սուխումիի իր աշխատավայր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան