Աբխազիայի նախագահի մահափորձի վերաբերյալ նոր տեղեկություններ են հայտնի դարձել
Տարածաշրջան
Ճանապարհը, որտեղով անցնելիս է եղել Աբխազիայի նախագահի ավտոշարասյունը, պայթուցիկ սարքի գործի դրվելուց հետո նախագահի մեքենայի ուղղությամբ նռնականետով և ինքնաձիգերով կրակահերթ է բացվել։ Այս մասին հաղորդում է Интерфакс–ը՝ հղում անելով Աբխազիայի իրավապահ մարմինները։
Նույն աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայրում այժմ իրավապահներն աշխատանքներ են կատարում և փորձում են համապատասպան սարքի օգնությամբ որոշել պայթյունի հզորությունը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հարձակման էր ենթարկվել անհայտ անձանց կողմից, ինչի հետևանքով ծանր վիրավորվել էին նրա երկու թիկնապահները։ Անկվաբը հարձակման պատճառով չի տուժել և այժմ գտնվում է իր նստավայրում։
Հիշեցնենք նաև, որ Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագապշի անսպասելի մահից հետո 2011–ի օգոստոսին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Ալեքսանդր Անկվաբը, սակայն Եվրոպայի խորհուրդը, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ–ն չեն ճանաչել ընտրված նախագահի լեգիտիմությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան