Քիմ Քարդաշյանը նկարահանվում է նոր ֆիլմում
Վերջին լուրեր
Հայազգի Քիմ Քարդաշյանը սկսել է նկարահանվել ռեժիսոր Թայլեր Փերիի նոր ֆիլմում:
«Ամուսնական խորհրդատու», այսպես է կոչվում ֆիլմը, որում նկարահանվում է Քիմ Քարդաշյանը:
Նշենք, որ ռեալիթի-շոուների հայազգի աստղը ֆիլմերում նկարահանվելու փորձ արդեն իսկ ունի. Քիմը խաղացել է “Deep in the Valley” եւ “Disaster Movie” ֆիլմերում:
Գեղեցկուհու մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 26-ին` Ատլանտայում: Ֆիլմի գլխավոր հերոսուհու անունը Ջուդիթ է: Նա ամուսնական խորհրդատու է, ով այնքան է հոգնել սեփական ամուսնական կյանքից, որ որոշում է խախտել կանոններն ու դավաճանել ամուսնուն:Քիմ Քարդաշյանը մարմնավորում է Ավային, ով աջակցելու է գլխավոր հերոսուհուն եւ օգնելու է խորհուրդներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)