Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակության միջև երկխոսությունը խաղաղություն և կայունություն կբերի. Էլմար Մամեդյարով
Ադրբեջան
Ադրբեջանի արտգործախարար Էլմար Մամեդյարովը լատվիացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ և ադրբեջանցի մտավորականների մոսկովյան հանդիպմանը, նշել է, որ Ադրբեջանն առաջին օրերից կողմ է եղել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակությունների միջև շփումների գաղափարին, հաղորդում է 1news.az-ը։
Վերջինս ավելացրել է, որ նմանատիպ հանդիպումներ նախկինում նույնպես եղել են, երբ Ռուսաստանում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանները երկու անգամ այցելել են Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ։ Նա շեշտել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը։
«Ամենալավ քաղաքականությունը դա բարիդրացիական հարաբերություններն են», – ասել է Մամեդյարովը։ Թե ինչո՞վ է պայմանավորված մեր հարևանների արտաքին գերատեսչության ղեկավարի նման դիրքորոշումը դժվար է ասել, սակայն ակնհայտ է մի բան. Ադրբեջանը շարունակում է ժողովրդավար երկրի կեղծ դիմակ հագած օտարկրյա դիվանագետներին մոլորեցնելու և շփոթեցնելու իր վաղեմի քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան