Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հանոյ

Դիվանագիտական առաքելություններ

Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հրավերով պաշտոնական այցելությամբ Հանոյում գտնվող Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 24-ին ընդունեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Թրուոնգ Թան Սանգը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Վիետնամի Նախագահն ասաց, որ Վիետնամում Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերվում են եղբայրական ջերմությամբ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պատերազմի տարիներին եւ հետպատերազմյան վերականգնմանը Վիետնամին ցուցաբերած կարեւոր աջակցությամբ: «Մեր շատ քաղաքացիներ կրթվել են Հայաստանում եւ այժմ իրենց գիտելիքները ներդնում են մեր երկրի զարգացման գործում եւ Վիետնամի ժողովուրդը երախտապարտ է Հայաստանին այդ օժանդակության համար: Այսօր մենք կարեւորում ենք անկախ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ ցանկանում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Վիետնամի նախագահը վերահաստատեց ՀՀ նախագահին ուղղված Հանոյ այցելելու հրավերը եւ ընդգծեց, որ ինքն ուրախ կլինի ողջունել բարեկամ Հայաստանի ղեկավարին Վիետնամում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վիետնամի ղեկավարին, եւ տեղեկացրեց, որ նախագահ Սարգսյանն ընդունել է Վիետնամ այցելելու իր գործընկերոջ հրավերը եւ այն տեղի կունենա այս տարվա առաջին կեսին:

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ ՀՀ Նախագահի առաջիկա այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը:

Վիետնամի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով իրականացվելիք քայլերը, ասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները:

Այս ենթատեքստում Վիետնամի նախագահը նշեց, որ հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ իր երկիրը կարող է Հայաստանի համար դեպի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան դարպաս հանդիսանալ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-մինի դամբարան եւ ծաղկեպսակ դրեց դամբարանին: Նախարար Նալբանդյանը նաեւ հարգանքի տուրք մատուցեց Վիետնամի անկախության եւ ազատության համար զոհվածների հիշատակին:

Հանոյում տեղի ունեցան Հայաստանի եւ Վիետնամի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆամ Բին Մինի բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերին, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:

Անդրադառնալով հայ-վիետնամական հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդային տարիներին Հայաստանում ուսում ստացած հազարավոր վիետնամցիները եւ Վիետնամում աշխատած հայերը յուրահատուկ թելերով կապում են երկու երկրներին եւ ժողովուրդներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆամ Բին Մինը համակարծիք էին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը բեկումնային պետք է դառնա փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու տեսանկյունից:

Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին աշխատանքներ տանել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ՝ ստորագրման պատրաստել ԱԳՆ-երի միջեւ համագործակցության, առեւտրա-տնտեսական, մշակութային, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ոլորտներում փոխգործակցության մասին համաձայնագրեր, ընդլայնել համագործակցությունը եւ միմյանց թեկնածությունների աջակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման համար:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով Վիետնամի ԱԳ նախարարը աջակցություն հայտնեց միջազգային իրավունքի հիման վրա արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Ֆամ Բին Մինը իր հայաստանցի գործընկերոջը տեղեկացրեց ասիական տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների եւ դրանց վերաբերյալ Վիետնամի մոտեցումների մասին:

Հայաստանի եւ Վիետնամի ԱԳ նախարարները նաեւ մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում ընթացող իրադարձությունների վերաբերյալ:

Հանոյ Էդվարդ Նալբանդյանի այցի օրակարգում էր նաեւ այցելությունը 1959թ. հիմնադրված Դիվանագիտական ակադեմիա, ուր նա Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-վիետնամական հարաբերությունների մասին ելույթ ունեցավ կրթօջախի ուսանողների առջեւ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված