Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

Մենք հետևում ենք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացմանը. Գերմանիայի դեսպան

Դիվանագիտական առաքելություններ

Հայաստանում Գերմանիայի դեպան Հանս-Յոհան Շմիդթը Tert.am–ին բացառիկ հարցազրույց է տվել «Ժառանգություն» կուսակցության' Եվրոպայի ժողովրդական կուսակցության դիտորդ անդամի կարգավիճակով անդամակցելու կապակցությամբ հրավիրված ընդունելությանը:

-Պարոն դեսպան, Դուք ակտիվ եք Հայաստանի ներքաղաքաղական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին Ձեր մասնակցությամբ. ներկա եք լինում ընդդիմության հանրահավաքներին, մեր քաղաքական ուժերի կազմակերպած միջոցառումներին: Ծանո՞թ եք այն գնահատականներին, որոնք հնչեցին փետրվարին Հրազդանում և մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ գնահատականներին: Ինչպե՞ս կգնագատեք այն միտումները, որոնք տեղ գտան այս ընտրություններում:

- Դժվարանում եմ հանգամանալից պատասխան տալ, որովհետև ես արտասահմանում էի' արձակուրդում, ես միայն ծանոթ եմ արդյունքներին, լսել եմ որոշ արձագանքներ ու մեկնաբանություններ' և՛ դրական, և՛ քննադատական: Մենք հետևում ենք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացմանը և շատ եմ կարևորում, որ ձեր երկիրը հետաքրքրված է այս ընտրությունների մոնիտորինգով: Նաև կարևորում եմ, որ Հայաստանի գործադիր իշխանությունը մշտապես բարձրաձայնում է ընտրությունները որքան հնարավոր է' արդար ու թափանցիկ անցկացնելու անհրաժեշտության և այն մասին, որ միջազգային և տեղական դիտորդներին պետք է տրվի ընտրությունների գործընթացը դիտարկելու հնարավորություն: Հնչում է նաև, որ այս ընտրությունները պետք է դրական առումով տարբերվեն նախորդ և այդ թվում' 2007-ի խորհրդարանական ընտրություններից: Կարևորում եմ, որ Հայաստանը կարողանա դիմակայել այս ընտրությունները որքան հնարավոր է' լավ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու մարտահրավերին, քանի որ Հայաստանը հետաքրքրված է Ասոցացման (Համաձայնագրի) բանակցություններում համաձայնագրի ընդունումն արագացնելու հարցում: Իսկ այս համաձայնագրում մեծ դեր է վերապահված մարդու իրավունքների և ժողովրդավարացման խնդիրներին:

-Կարծում եք, որ ընտրություններն իրո՞ք կլինեն ժողովրդավարական, թե՞ սրանք սոսկ հայտարարություններ են մտադրությունների մասին:

- Ես լավատես եմ, և օրինակ' այսօր մենք բոլորս ներկա ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը մի քանի կուսակցությունների դիտորդի կարգավիճակով անդամկցելու կապակցությամբ հրավիրված ընդունելությանը: Եթե օրինակ' Հայաստանի պետական կառուցվածքի մաս կազմող երկու քաղաքական ուժերը որպես գործադիր իշխանություն քիչ թե շատ դրական չարձագանքեն այս մարտահրավերին, ապա կարծում եմ' արձագանքը բացասական կլինի: Այնպես որ, կարծում եմ' Հայաստանի պետության շահերից է բխում այս մարտահրավերին դրական պատասխան տալը: Ես լավատես եմ:

- Մեզ մոտ Հայաստանում կա մտայնություն, որ Արևմուտքն այստեղ ինչ-ինչ կուսակցությունների հետ կապված ինչ-ինչ հետաքրքրություններ ունի, և օտարերկյա այս կամ այն դեսպանի ներկայությունն այս կամ այն քաղաքական ուժի գրասենյակում ինքնին երաշխիքն է նրա, որ տվյալ քաղաքական ուժը ներկայացված է լինելու ապագա խորհրդարանում: Օրինակ' երբ ԱՄՆ երկու' նախկին և ներկա դեսպաններն այցելեցին «Ազատ դեմոկրատներ»-ի գրասենյակ, հայաստանցի հայտնի քաղտեխնոլոգներից մեկն արտահայտեց այդ միտքը։ Ձեր մեկնաբանությունը։

- Ես կառաջարկեի այս հարցում մի քիչ զգույշ լինել. միգուցե հետաքրքիր է, թե ինչպես կարելի խթանել օրինակ' այնպիսի երկրների դեսպանների, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ ԵՄ անդամ երկրները, հետաքրքրությունը գործընթացում, որը կոչվում է Հայաստանի ժողովրդավարացում: Սա ձե՛ր հասարակությունն է և ձե՛ր խնդիրն է' խթանանել կուսակցական կառույցները, որոնք արտացոլում են ձեր հասարակության շահերը: Ես կարծում եմ' մեծ սխալ է մշտապես ճնշումներ գործադրել գործադիր իշխանության վրա, արձագանքել միշտ այսպես, այլ ոչ այլ կերպ: Երբ ես տարիներ առաջ աշխատում էի Ուկրաինայում, չեմ ցանկանում մեկնաբանել, թե ինչ կատարվեց այս երկրում վերջին տասը տարում, բայց հիշում եմ, որ այն ժամանակ գոյություն ուներ ԳԴՀ-ի, ԱՄՆ-ի նման պետությունների կողմից հսկայական քաղաքական հետաքրքրություն և մենք չհասցրեցինք «ժողովրդավարացնել» այս երկիրն այնպես, ինչպես պատկերացնում էինք և հնարավոր էինք համարում 80-ականների սկզբներին: Միգուցե մեր կողմից քաղաքական սխալ էր, որ այն ժամանակ մենք չարագացրեցինք գործընթացները, որոնք վերաբերում էին պայմանագրերի կնքմանը, որոնք Ուկրաինային եվրոպական կառույցներին ավելի մոտ լինելու հնարավորություն կտային:

Ինչ վերաբերում է ձեր պետությանը, ապա Հայաստանը բազմիցս արտահայտել է և արտահայտում է հետաքրքրություն' Եվրոպայի հետ հնարավորինս հարաբերությունները խորացնելու հարցում: Իսկ խորացնել առաջին հերթին նշանակում է բարեփոխել ոչ միայն երկրի քաղաքական, այլև տնտեսական համակարգը: Պետք է նշեմ, որ մրցակցությունն այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի, ինչպես նաև մանր ու միջին բիզնեսին զարգանալու հնարավորություն տալը, քանի որ եթե չլինի մանր ու միջին բիզնես, ապա չեն լինի նաև բավարար աշխատատեղեր: Եվ մենք նաև հետաքրքրված ենք ձեր երկրի նաև տնտեսական հաջողություններում: Բայց կրկնում եմ' սա ձեր հասարակության խնդիրն է ու մարտահրավերը և այն, ինչ կատարվում է, առաջին հերթին պետք է համապատասխանի ձեր հասարակության պահաջմունքներին և շահերին: Եվ ես շատ վտանգավոր եմ համարում այն, որ ԱՄՆ-ը կամ այլ երկիր ունի ինչ-որ շինծու հետաքրքրություններ… Կարծում եմ' դո՛ւք պետք է գտնեք այն քաղաքական ուղին, որը համապատասխանում է ձեր հետաքրքրություններին և այսքանով' վերջակետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված