«Մեզ արդեն դիմել են համագործակցության համար». Վահան Հովհաննիսյան
Վերջին լուրեր
ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն հարցին թէ ինչ պատկեր կարող է ունենալ ապագա խորհրդարանը ասաց. «Եթե ճիշտ աշխատանք տարվի, ապա կարող է այնպես լինել, որ ապագա խորհրդարանի կազմի կեսից ավելին լինեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»։
Խոսելով հնարավոր համագործակցություններից և դաշինքներից՝ ՀՅԴ բյուրոյի անդամն ասաց, որ իրենց պիտի դիմեն գաղափարական հենքով։ «Գաղափարախոսական հենքը համագործակցության համար շատ կարևոր է»,–նշեց բանախոսը։
«Մեզ արդեն դիմել են համագործակցության համար»,– նշեց Վ. Հովհաննիսյանը, սակայն չնշեց, թէ որ ուժերի մասին է խոսքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)