Ցուցարարները Սաակաշվիլիից պահանջում են վերդարձնել Աբխազիան և Հարավային Օսիան
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի ամենամյա ուղերձն այս անգամ ուղեկցվելու է խորհրդարանի առջև բողոքի ցույցով, հաղորդում է Росбалт–ը։
Այդ բողոքի ցույցին մասնակցելու են Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ, ինպես նաև ընդդիմադիր գործիչ Կախա Կուկավայի գլխավորած «Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը։
Բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի նախագահին չորս պահանջ են ներկայացնելու, որոնցից են՝ «Ապաստարան փախստականներին», «Վերադարձրու մեզ Աբխազիան և Շիդա Քարթլի» (Հարավային Օսիան), «Մեզ հնարավորություն տվեք աշխատատեղեր ստեղծել» և «Դուրս բերեք վրացական զորքերը Աֆղանստանից»։
Բողոքի ցույցը սկսվելու է այսօր երեկոյան՝ Վրաստանի նախագահի խորհրդարանական ելույթի ժամին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան