Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

Ադրբեջանը հրաժարվում է պատմության կեղծման դեմ պայքարող փորձագետներին Խոջալուի վերաբերյալ նյութեր տրամադրել

Տարածաշրջան

Լուրեր.com-ի զրուցակիցն է «Պատմության կեղծման դեմ պայքարի միջազգային փորձագետների խմբի» կոորդինատոր Կարինե Բարսեղյանը։ 

-Տիկին Բարսեղյան, ինչպիսի՞ գործունեություն է ծավալում «Պատմության կեղծման դեմ պայքարի միջազգային փորձագետների խումբ»-ը։

- Նախաձեռնությունը հիմնադրվել է Հռոմում՝ 2011-ի հոկտեմբերին։ Այն միավորում է պատմաբանների, կոնֆլիկտոլոգների, նախկին զինվորականների, քաղաքական ու հասարակական գործիչների և լրագրողների։ Խումբը մի քանի երկրներում ուսումնասիրություններ է անցկացնում, այդ թվում՝ կապված Խոջալուի ու նաև բալկանյան տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերի հետ։ Վրաստանում մենք ներկայացված ենք չորս հոգով, ես՝ որպես հասարակական գործիչ, մյուս երեքը լրագրող, նախկին զինվորական և պատմաբան են։ Մենք դիմել ենք հայկական և ադրբեջանական կողմերին՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ուսումնասիրել Խոջալուի դեպքերի հետ կապված արխիվային նյութերը։ Ադրբեջանական կողմը հրաժարվել է, իսկ Հայաստանը մեզ օգնում է Խոջալուի իրադարձությունների ուսումնասիրման գործում։

-Իսկ ո՞ւմ եք դուք դիմել։

-Մենք դիմել ենք Արտաքին գործերի նախարարություն։

-Ինչպիսի՞ այլ կազմակերպությունների հետ եք դուք համագործակցում՝ հայաստանյան, ադրբեջանական կամ եվրոպական...

-Ինձ, օրինակ, վերջերս զանգահարեց Մոնիկա Ռոսսին, որը լրագրող է Ֆլորենցիայից և որը նույն պես զբաղվում է նմանատիպ ուսումնասիրությամբ։ Մենք նաև ժամանել էինք Հայաստան, եղել ենք Լեռնային Ղարաբաղում... Այժմ մենք պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանը մեզ թույլատրի ուսումնասիրել արխիվային նյութերը, ինչպես նաև թույլ տա, որ մեր խումբը հարցազրույցներ անցկացնի Խոջալուի իրադարձությունների ականատեսների հետ։ Երբ Լեռնային Ղարաբաղում էինք, մենք հարցազրույցներ ենք անցկացրել Խոջալուի դեպքերի հայ ականատեսների շրջանում, ու ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանում ևս կան մարդիկ, որոնք ականատես են եղել Խոջալուի դեպքերին։ Ղարաբաղում ականատեսների հետ զրույցներից պարզ դարձավ, որ ադրբեջանցիների կողմից ներկայացվող լուսանկարներն իրականում կեղծ են և վերաբերում են այլ պատմական իրադարձություններին։ Մասնավորապես, իբրև Խոջալուի «ողբերգության» ապացույց ներկայացվող որոշ լուսանկարներ իրականում պատկերում են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, Ալբանիայում, Կոսովոյում և այլ աշխարհագրական վայրերում տեղի ունեցած իրադարձությունները։

-Լավ, իսկ ի՞նչ եք անելու, եթե ադրբեջանական կողմը կրկին մերժի ձեզ տրամադրել այդ արխիվային նյութերը։

-Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը վերջիվերջո այդ նյութերն ուսումնասիրելու հնարավորություն կընձեռի մեզ։

-Ծրագրո՞ւմ եք արդյոք ապագայում ուսումնասիրել նաև Հայոց ցեղասպանության հարցը։

-Մենք այդ հարցը դեռևս չենք բարձրացնում։ Մեր գործունեության հաջորդ փուլում մենք պատրաստվում ենք ուսումնասիրել բալկանյան երկրներում տեղ գտած իրադարձությունները։

-Որքան գիտեմ, «Պատմության կեղծման դեմ պայքարի միջազգային փորձագետների խումբը» նաև պաշտոնական կայք ունի, որը այս պահին չի գործում։ Ինչո՞ւ։

- Ցավոք սրտի, արդեն երկու օր է՝ կայքը չի գործում։ Մենք ենթադրում ենք, որ մեր կայքը ենթարկվել է հաքերական հարձակման։ Այս պահին մենք կայքն օգտատերերին հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։

-Իսկ ինչպիսի՞ հասարակական գործունեություն եք Դուք ծավալում Վրաստանում։

-Ես ներկայացնում եմ մի հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է Վրաստանում հայերի իրավունքների պաշտպանությամբ («Վրաստանի հայերի իրավունքների պաշտպանության ասոցիացիա» հ/կ) ու նաև հանդիսանում եմ վերոնշյալ փորձագետների խմբի համակարգողը։

-Ւնչպե՞ս կարելի է կապվել ձեզ հետ։

-Էլեկտրոնային հասցեի միջոցով՝ [email protected] 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված