Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարությունների միջև
Դիվանագիտական առաքելություններ
Փետրվարի 28-ին Երևանում Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Արձանագրելով վերջին շրջանում քաղաքական երկխոսության կայուն դինամիկան՝ կողմերը քննարկեցին հայ-նորվեգական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նորվեգական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Նորվեգական կողմի խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները և այդ կապակցությամբ արձանագրված դրական զարգացումները: Քննարկվեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)