Հրապարակվել է Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը
Տարածաշրջան
Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընթացիկ տարվա մարտի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների վերջնական ցուցակը: Թեկնածուների գրանցման գործընթացում ուսումնասիրվել են 20 նախաձեռնող խմբի և երկու կուսակցության կողմից առաջադրումները: Հատկանշական է, որ դիմում ներկայացված 22 հավակնորդներից գրանցվել է 4 թեկնածու, հաղորդում է Ռոսբալտ-ը:
Այսպիսով, նախագահական ընտրություններին կմասնակցեն Հարավային Օսիայի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը, մարդու իրավունքների պաշտպան Դավիդ Սանակոևը, Ռուսաստանում հանրապետության դեսպան Դմիտրի Մեդոևը և չափավոր ընդդիմադիր կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևը:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի նախագահակլան ընտրությունները նշանակվեցին մարտի 25-ին այն բանից հետո, երբ 2011-ի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները Գերագույն դատարանի վճռով չեղյալ հայտարարվեցին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան