Անկարգություններ Ադրբեջանում. զորքը մտցվել է քաղաք (տեսանյութ)
Տարածաշրջան
Ավելի քան 10 հազար մարդ է հավաքվել Բաքվից 170 կմ հեռավորության վրա գտնվող Ղուբա քաղաքի գործադիր իշխանության շենքի մոտ՝ բողոքելով շրջանի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի արտահայտած մտքերի դեմ, հաղորդում է Regnum-ը։
Քաղաքացիներին վիրավորել է Հաբիբովի այն հայտարարությունը, թե իրենք «ծախել են իրենց շրջանն ու սեփական անձը»։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ցուցարարները գրավել են գործադիր իշխանության շենքը, ինչից հետո քաղաք են մտցվել զորքեր։ Ոստիկանության կողմից արցունքաբեր գազ կիրառելուց հետո բախումներ են սկսվել իրավապահների ու ցուցարարների միջև. վերջիններս սկսել են պահանջել Հաբիբովի հրաժարականը։ «Վեստի.az»-ը հաղորդում է նաև պաշտոնյայի տան այրվելու մասին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան