Ադրբեջանցի ցուցարարները հեռացել են
Ադրբեջան
«Մենք աջակցում ենք նախագահ Իլհամ Ալիևին։ Մենք միշտ պաշտպանում ենք նրա քաղաքականությունը և մեր միակ հույսը նա է»,– այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ մեջբերելով այսօր տեղի ունեցած ցույցի մասնակիցների խոսքերը։
Նրանք հայտարարել են, որ բողոքի ցույցն ուղղված էր քաղաքային իշխանությունների դեմ՝ մասնավորապես քաղաքի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի։ Ցուցարարները պահանջել են Հաբիբովի հրաժարականը։ Ըստ APA լրատվական գործակալության՝ բողոքի ցույցն արդեն ավարտվել է և ցուցարարները հեռացել են քաղաքի վարչական շենքի մոտից։
Հիշեցնենք, որ Բաքվից 170 կմ հեռավորության վրա գտնվող Ղուբա քաղաքի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքային իշխանությունների դեմ՝ պահանջելով քաղաքային իշխանությունների հրաժարականը, որից հետո քաղաքային իշխանությունները ստիպված զորք են մտցրել քաղաք անկարգությունները զսպելու նպատակով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան