Պուտինի հաղթանակը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա չի ազդի. քաղաքագետ
Տարածաշրջան
Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ հայ–ադրբեջանական հարաբերություններում և ղարաբաղյան խնդրի համատեքստում, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, պետք չէ փոփոխություններ սպասել։
«Այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե քաղաքական վեկտորի փոփոխության հետ (այսինքն՝ այս դեպքում պետք չէ սպասել, որ Ռուսաստանը կմիտվի հակամարտող կողմերից մեկի կողմը), այլ՝ այդ վեկտորի չափի փոքրացման հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։
Ըստ Իսկանդարյանի՝ իր արտաքին քաղաքականության մեջ Ռուսատանը կտրուկ փոփոխություններ չի կատարի, «ուղղակի կարող է այնպես ստացվել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հնարավորությունները փոքրանան»։
Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյոք Պուտինը կշարունակի Մեդվեդևի քաղաքականությունը, որն անմիջականորեն էր մասնակցում հակամարտության բանակցային գործընթացին, քաղաքագետը պատասխանեց. «Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք կարծում են, որ Մեդվեդևն ինքնուրույն քաղաքական գիծ էր վարում որևէ հարցի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ էական փոփոխություններ կլինեն»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան