ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցի ամփոփումը
Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆիորեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մարտի 2–6 տարածաշրջանային այցով ժամանել են Հայաստան, Ղարաբաղ և Ադրբեջան։ Համանախագահները հանդիպել են նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ, ինչպես նաև ԼՂ իշխանությունների հետ, այս մասին նշված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
Համանախագահները կողմերին ներկայացրել են հուվարի 23-ին նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարության դրույթների իրագործման ծրագիրը։
Հիմնվելով երկու նախագահների՝ Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունն արագացնելու մասին ստանձնած պատրաստակամությանը, համանախագահները կողմերին ներկայացրել են համապարփակ, խաղաղ կարգավորման հետագա աշխատանքին օժանդակող քայլեր։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի