«ՉԻ». Եվրասիական միությանն անդամակցելը կարող է լեզվի տեսչության համար կայուն եկամտի աղբյուր դառնալ
Հայկական Մամուլ
Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հայտարարել է, թե այն պետական մարմինները, որոնք հրապարակային միջոցառումների ժամանակ հայերեն զուգահեռ թարգմանություն չեն ապահովի, անպայման կտուգանվեն: Նման խախտումների համար նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով:
«ՉԻ» - Փաստորեն Եվրասիական միությանն անդամակցելը կարող է լեզվի տեսչության համար կայուն եկամտի աղբյուր դառնալ: Չէ՞ որ ռուսաստանցի կամ «եվրասիացի» պաշտոնյաները զայրանում են, երբ իրենց խոսքը թարգմանվում է հայերեն, և ՀՀ պետական մարմինների ղեկավարները կարող են նրանց զայրացնելու համար իրենց գրպանից վճարել այդ 200 հազար դրամը: Կամ էլ կարելի է այդ գումարը ներառել միջոցառման կազմակերպման ընդհանուր ծախսերի մեջ, կամ՝ բյուջեից «բիրիքով» վճարել լեզվի տեսչությանը և բոլոր միջոցառումներն անցկացնել «աշխատանքային լեզվով»:
Շարունակությունը` «ՉԻ» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում