Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները ժամանել են Նախիջևան
Տարածաշրջան
Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ժամանել են Նախիջևան:
Ինչպես հայտնում է 1news.az–ը, նախարարները նախ հանդիպել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բարձրագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ։ Հանդիպումն անցել է փակ դռների հետևում՝ «Դուզդակ» հյուրանոցում։
Այնուհետև կայացել է նախարարների դեմ առ դեմ հանդիպումը։
Այսօր նախատեսված է նախարարների եռակողմ հանդիպումը և ընդլայնված կազմով հանդիպում։ Հանդիպումից հետո նախարարները մամլո ասուլիս կանցկացնեն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան