Հայաստանը տարածաշրջանում «կանանց հավասարության ինդեքսով» առաջատար է
Տարածաշրջան
Հայաստանը 70 բալ է ստացել՝ այսպես կոչված կանանց հավասարության ինդեքսի ցուցակում, որում առկա է 154 երկիր։ Համապատասխան վարկանշային աղյուսակը յուրաքանչյուր տարի հրապարակում է Social Watch կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում էլ հրապարակվել է ամբողջական ցուցակը։
Մեր հարևան պետություններից Վրաստանը ստացել է 67 բալ՝ այդպիսով հետ մնալով Հայաստանից, Ադրբեջանը՝ 64, Թուրքիան՝ 45, իսկ Իրանը՝ 51։ Այդպիսով, տարածաշրջանի երկրներից Հայաստանն արձանագրել է կանանց հավասարության ամենաբարձր ցուցանիշը։
Ռուսաստանը ստացել է 75 բալ, իսկ ԱՄՆ-ը` 72:
Ամենացածր բալերն են հավաքել Նիգերը, Չադն ու կոնգոյի Հանրապետությունը։ Ամենաքիչ՝ 154 բալ է ստացել Աֆղանստանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան