ԼՂ հակամարտության կարգավորումը քաղաքական կամքի հարց է. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան
«Մենք համարում եմք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դիվանագիտական աշխատանքի ամենաարդյունավետ օրինակներից է»,– այս մասին АPА լրատվական գործակալության մոսկովյան թղթակցին է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
Նա համարում է, որ Մինսկի խումբն այս ժամանակահատվածում կարողացել է ամենաբարդ հակամարտություններից մեկի կարգավորման համար գործուն հարթակ ձևավորել։ «ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դերը ձեզ հայտնի է։ Դա հատուկ դեր է։ Ուզում եմ ընդգծել խնդրի կարգավորման գործընթացում համանախագահ երկրների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ նախագահի հատուկ դերը։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, դա քաղաքական կամքի հարց է»,– շեշտել է Ռյաբկովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան