Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են արել
Տարածաշրջան
Մարտի 7-ին Նախիջևանում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի, Ահմեդ Դավութօղլուի, Ալի Ակբար Սալեհիի հանդիպումը։ Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։
Մամեդյարովը վստահություն է հայտնել, որ հանդիպումը հիմք կհանդիսանա երեք երկրների միջև հետագա համագործակցության համար՝ հավելելով, որ հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել ընթացիկ տարվա սեպտեմբերին՝ Վանում։
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները ևս ընդգծել են նման հանդիպումների կարևորությունը, հաղորդում է 1news.az-ը։
Ընդունված համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններից ելնելով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան