Երկու հայ թեկնածուներ հրաժարվել են մասնակցել Աբխազիայի խորհրդարանական ընտրություններին
Տարածաշրջան
Երկու հայ թեկնածուներ հանել են իրենց թեկնածությունը և հրաժարվել են մասնակցել Աբխազիայի խորհրդանական ընտրություններում, հաղորդում է abkhazeti.info կայքը։ Ինչպես հաղորդվում է՝ Արդաշ Մարկոսյանը և Ռոբերտ Ցուգուրյանն այդ մասին արդեն տեղեկացրել են Աբխազիայի ԿԸՀ–ին։
Այսպիսով, Աբխազիայի հայկական համայնքին խորհրդարանում հատկացված երեք պատգամավորական տեղերի համար պայքարում են յոթ թեկնածուներ` Յայլյան Ռոբերտ Հայկազի, Վաղարշակ Քոսյան Արամի, Մայրոմյան Վալերի Ֆրանսի, Կապիկյան Ռոբերտ Ալբերտի, Մաթոսյան Սերգեյ Վլադիմիրի, Գալուստյան Լևոն Մերուժանի, Տրապիզոնյան Գալուստ Պառնակի։
Աբխազիայի հայերի միության նախագահ Խաչիկ Մինոսյանը հայտնել է, որ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի հայկական համայնքի ներկայացուցիչ թեկնածուներին թույլ են չեն տվել երեք ընտրատարածքներում պայքարել պատգամավորական մանդատի համար։
«Հայերին չի թույլատրվել այդ շրջաններում առաջադրել թեկնածություն, սակայն նաև այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին չի թուլատրվել իրենց թեկնածությունն առաջադրել «հայկական» շրջաններում», – ասել է Մինոսյանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան